Մասնագետները խորհուրդ են տալիս օրվա ռացիոնում անպայման նարնջագույն սնունդ օգտագործել: Ի դեպ, վաղուց է հայտնի, որ նարնջագույնն օժտված է նաեւ տրամադրություն բարձրացնելու հատկությամբ: Բոլոր նրանց, ովքեր հաճախակի են վատ տրամադրություն ունենում եւ ընկնում սթրեսի մեջ, խորհուրդ է տրվում նարնջագույն որեւէ իր կրել:
|
Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են, որ սերը նվազեցնում է ցավի զգացողությունը եւ անվտանգության զգացում է առաջացնում` ազդելով գլխուղեղի համապատասխան հատվածների վրա:
Կալիֆոռնիայի համալսարանիգիտնականների հետազոտությանը մասնակցել է 17 կին, որոնք այդ ընթացքում ռոմանտիկ հարաբերությունների մեջ են եղել: Նրանք բոլորը ստացել են էլեկտրական ցնցումներ` գտնվելով մագնիսական հատուկ տոմոգրաֆում: Միեւնույն ժամանակ, կանանց ցուցադրվել է իրենց սիրեցյալների, անծանոթ մարդկանց, ինչպես նաեւ անշունչ առարկաների նկարներ: Փորձարկման ընթացքում կանայք 20 բալանոց սանդղակով գնահատել են յուրաքանչյուր ցնցումից ստացված ցավը: Պարզվել է, որ ամենաթույլ ցավը կանայք զգացել են իրենց սիրելիի նկարին նայելիս:
Категория: Նորություններ | comments:
|
Բացի ականջակալից լսվող բարձր ձայնից, լրացուցիչ ձայնային խեղումներ են առաջացնում մեքենաների և գնացքի ձայները: Նաև կարևոր է տևողությունը: Որքան բարձր է ձայնը, այնքան քիչ ժամանակ են ականջներն ունակ դիմակայելու ձայնի ուժգնությանը: Մասնագետների խորհուրդներն արհամարհելու դեպքում հնարավոր է խլության առաջացում: Ընդ որում, մարդ կարող է չնկատել ձայնի որակի անկումը: Դա ակնհայտ կդառնա մեծ տարիքում:Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նման խնդրի հետ, սովորաբար, առնչվում են համերգներ և ակումբներ հաճախ այցելող մարդիկ: Երբ Դուք սկսեք ականջների մեջ զրնգոց լսել, նշանակում է, որ Ձեզ սպառնում է խլությունը: Հարկ է նշել, որ շատ քչերը գիտեն, որ միջավայրի կտրուկ փոփոխությունը (աղմկոտ տեղից լրիվ լուռ տեղ) կարող է ավելի վնասակար լինել ականջների համար: Прикрепления: Картинка 1
Категория: Նորություններ | comments:
|
Прикрепления: Картинка 1
Категория: Օգտակար | comments:
|
Կանայք, եթե ցանկանում են գերազանցել իրենց տղամարդ գործընկերներին, պետք է պինդ սուրճ խմեն, հաստատում են Բրիստոլյան համալսարանի հոգեբանները։ Նրանք պարզել են, որ սթրեսային իրավիճակներում կանանց աշխատունակությունը բարձրացնում է հենց սուրճը։ Սակայն տղամարդկանց վրա սուրճը թողնում է հակառակ ազդեցությունը, գրում է The Telegraph-ը։ Սուրճ խմող տղամարդիկ կորցնում են իրենց ինքնավստահությունը։ Հետազոտողները ուսումնասիրել են 64 կանանց եւ տղամարդկանց։ Նրանց տարբեր տեսակի աշխատանքներ են հանձնարարվել՝ գլուխկոտրուկներ եւ հիշողությունը մարզող բնույթի վարժություններ։ Հետո նրանց կոֆեինով կամ առանց կոֆեինի սուրճ են տվել։ Արդյունքում տղամարդկանց աշխատունակությունն ընկել է, կանանցը՝ բարձրացել։
Категория: Նորություններ | comments:
|
|
|
Категория: Վիդեոներ | comments:
|
Прикрепления: Картинка 1
Категория: Նորություններ | comments:
|
Android օպերացիոն համակարգով գործող սմարթֆոններում հայտնաբերվել է սարքն օգտագործողին հետեւող գաղտնի լրտեսական ծրագիր: Ինչպես փոխանցում է «Ռադիուսը», Android-ի համար հավելվածներ մշակող կալիֆոռնիացի Թրեվոր Էքհարտը YouTube-ում տեսանյութ է տեղադրել, որում ներկայացվում է, թե ինչպես է Carrier IQ ծրագիրն իրական ժամանակում ձայնագրում HTC EVO հեռախոսի ստեղնաշարի վրա հավաքվող ամեն ինչ: Ստեղնաշարժի յուրաքանչյուր սեղմում եւ ստացված յուրաքանչյուր sms հաղորդագրություն գրանցվում է հավելվածների կողմից: Էքհարտը ճշտել է, որ տվյալ սմարթֆոնը ընտրվել է որպես օրինակ` Android համակարգով այլ մակնիշների սմարթֆոնները եւ Nokia-ի սմարթֆոնները եւս պարունակում են տվյալ հավելվածը: Տեսանյութում Էքհարտը ցույց է տալիս, թե ինչպես է ծրագիրը ձայնագրել իր կողմից հավաքված «hello world» հաղորդագրությունը` մինչ այն կերեւար սմարթֆոնի էկրանին: Բացի այդ, Google-ն արձանագրում է նրա գտնվելու վայրը, թեեւ որոնողական համակարգի հարցումը մերժվել էր:
Категория: Նորություններ | comments:
|