00:42 Ստեղծում ենք Wi-Fi Hotspot՝ օգտագործելով Wi-Fi ընդունիչ ունեցող համակարգիչ | |
Ծրագիրը վերցնում է համակարգիչ մուտք գործող ինտերնետը (3G/4G/Wi-Fi/Ethernet և այլն) և տարածում այն Wi-Fi միջավայրում՝ օգտագործելով համակարգչի Wi-Fi ընդունիչը որպես հաղորդիչ:
1. Բեռնում ենք Connectify ծրագիրը այստեղից, տեղադրում ենք այն համակարգչի մեջ և ակտիվացնում՝ տեղադրելով փաթեթում եղած ակտիվացման կոդը:
2. Կբացվի այսպիսի պատուհան, որտեղ պետք է կատարեք անհրաժեշտ կարգավորումները՝
1-ին տողում գրում եք Hotspot-ի անվանումը:
2-րդ տողում գրում եք ծածկագիրը:
3-րդ տողում՝ համակարգիչ մուտք գործող ինտերնետի աղբյուրը: Տվյալ դեպքում՝ Ethernet միացում:
4-րդ տողում նշում եք Hotspot-ից դուրս եկող ինտերնետը: Տվյալ դեպքում՝ Wi-Fi միջավայր (կան նաև այլ միջավայրեր` Ethernet և այլն):
5-րդ տողում նշվում է տարածման տեսակները: Կարող եք նշանակել WEP կամ WPA2 ծածկագրերի տեսակներ, որից հետո միայն կակտիվանա 2-րդ տողը:
3. Սեղմում եք Start Hotspot կոճակը:
Վերջ: Wi-Fi Hotspot-ը պատրաստ է: Կարող եք ձեր բջջային հեռախոսից կամ պլանշետից մուտք գործել ինտերնետ: | |
Հավանեցի՞ր, մի հապաղիր LIKE-իր
Категория: Համակարգչային | comments: |
Всего комментариев: 0 | |