Главная » 2012 » Ноябрь » 2 » Խրոնիկ հոգնածության դեմ պայքարի մի քանի միջոց
 

23:03
Խրոնիկ հոգնածության դեմ պայքարի մի քանի միջոց
Կյանքի ժամանակակից ռիթմը վատ անդրադարձ է ունենում մեր առողջության վրա: Մասնավորապես, ավելի ու ավելի հաճախ մարդիկ զոհ են դառնում խրոնիկ հոգնածության, որի պատճառով կորցնում են աշխուժությունը և պարզապես լավ տրամադրությունը: Ladynews-ն առաջարկում է ինքնաբուժման մի քանի տարբերակներ, որոնք կարելի է պարզապես փորձել, բայց բժշկին այցելել ևս պետք է:

Շրջակա միջավայրի փոփոխում

Պարզվում է, որ այս հիվանդությամբ ամենից հաճախ տառապում են մեծ քաղաքների բնակիչները: Դա կապված է վատ էկոլոգիայի, ճառագայթման բարձր մակարդակի հետ: Մեր արագընթաց առօրյայում ավելի հաճախ ենք հանդիպում սթրեսների: Փորձեք արձակուրդ վերցնել աշխատանքից և որոշ ժամանակով տեղափոխվել գյուղում մի տնակ կամ մեկ այլ հեռու տեղ, որ ազատվեք ամեն օր կրկնվող ռիթմից, տաղտուկից:

Քնի ճիշտ ռեժիմ

Մանրամասն հետևեք քնելու ռեժիմին: Սովորեք քնել 23.00-ից շուտ, իսկ լավագույն տարբերակն ավելի շուտ պառկելն ու քնելուց առաջ մի փոքր ընթերցանությամբ զբաղվելն է:

Զարթուցիչը դրեք 15 րոպե շուտ, որպեսզի արթնանալուն պես վեր չթռչեք անկողնուց, այլ կարողանաք մի փոքր պառկել, օրգանիզմն արթնացնել անկողնում:

Սպորտային ծանրաբեռնվածություն

Որպեսզի շեղվեք խրոնիկ հոգնածության ախտանիշից, պետք է բավականաչափ ուշադրություն հատկացնել ֆիզիկական ծանրաբեռնվածությանը: Հատկապես օգտակար կլինեն լողը կամ ջրային աերոբիկան: Օգտակար է նաև ուղղակի զբոսանքը: Չմոռանաք առավոտյան մարմնամարզության մասին:

Ճիշտ սննդակարգ

Պետք է ճիշտ սննդակարգ պահել, քանի որ այն շատ մեծ ազդեցություն ունի օրգանիզմի վրա: Ձեր սննդակարգում ավելացրեք ձկան յուղոտ տեսակները: Մասնագետների կարծիքով՝ դա դրական ազդեցություն է ունենում ուղեղի քիմիական բալանսի վրա և օգնում է ազատվել գլխացավերից:

Հավանեցի՞ր, մի հապաղիր LIKE-իր






Категория: Օգտակար | comments: | Просмотров: 903 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Вверх
Widget:HTblog