01:00 Ինչպես կարդալ դիտարկչում աստղանիշերով կամ կետերով գրված գաղտնաբառը |
Եթե Google Chrome դիտարկչում մուտքագրում եք մտնում եք որևէ կայք և մուտքագրում գաղտնաբառ, ապա դիտարկիչը առաջարկում է պահպանել գաղտնաբառը: Շատ են պատահում դեպքերը, երբ անուշադիր եք լինում և սեղմում եք պահպանման կոճակի վրա: Կան նաև կայքեր, որոնք ունեն լրացուցիչ դաշտ, որը նշելու դեպքում Ձեր գաղտնաբառը հիշվում է (օր. keep me logged in կամ запомнить): Այդ կայքը մյուս անգամ բացելու դեպքում գաղտնաբառը ցուցադրվում է աստղանիշների կամ կետերի տեսքով: Եթե ցանկանում եք կարդալ, թե ինչ է թաքնված այդ կետերի հետևում, ապա կարող եք անել հետևյալ քայլերը (ներկայացված է Google Chrome դիտարկչի դեպքում): 1. Մկնիկի աջ կոճակով սեղմեք գաղտնաբառի դաշտի վրա և ընտրեք просмотр кода элемента կամ Inspect element 2. Բերված կոդում գտեք password բառը և մկնիկի 2 click արեք դրա վրա: 3. Password բառի փոխարեն գրեք text և սեղմեք Enter: Այս քայլով դուք դիտարկչի գաղտնաբառի դաշտը փոխարինում եք սովորական տեքստային դաշտով: |
Просмотров: 1610 | Добавил: haykjan90 | Рейтинг: 2.5/2 |
Всего комментариев: 0 | |