Главная » 2012 » Ноябрь » 26 » 10 ԱՆՀԱՎԱՏԱԼԻ ՓԱՍՏ FACEBOOK-Ի ՄԱՍԻՆ
 

01:37
10 ԱՆՀԱՎԱՏԱԼԻ ՓԱՍՏ FACEBOOK-Ի ՄԱՍԻՆ

1. Ֆեյսբուքի օգտագործողների 25%-ից ավելին բաժանվել է սիրելիից անմիջապես սոցցանցում

2010-ի հունիսին անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ սոցցանցի 1,000 օգտագործողների 25%-ին «թողել» են Facebook-ի միջոցով (անձնական կարգավիճակը փոխելով): Ավելին՝ հարցվածների 21%-ը հաստատել է, որ սոցցանցով հարաբերություններին վերջ տալը բավական հարմար տարբերակ է:

2. Սոցցանցի օգտագործողները միջինում ունեն 130 ընկեր

Կանայք ավելի շատ ընկերներ ունեն Ֆեյսբուքում, քան տղամարդիկ: Սակայն հազարավոր ընկերներ ունենալու դեպքում էլ օգտագործողները կանոնավոր կերպով շփվում են 4-7 ընկերների հետ:

3. Ֆեյսբուքը թույլ չի տալիս տեղադրել կրծքով կերակրող կանանց նկարներ

Համաձայն Ֆեյսբուքի կանոնադրության՝ կայքում արգելվում են կրծքով կերակրող կանանց նկարները: Ու սա այն սոցցանցում, որտեղ հաճախ կարող ես գտնել կիսամերկ, բիկինիներով կամ առանց դրա նկարներ և այլն: Ի պատասխան այս արգելքի՝ 11,000 բարկացած կանայք միավորվեցին և որպես գլխավոր նկար տեղադրեցին լուսանկար, որտեղ կրծքով կերակրում են:

4. Հինգ ամուսնալուծություններից մեկը տեղի է ունենում Ֆեյսբուքի պատճառով

Ընտանեկան իրավաբանների ամերիկյան ակադեմիայի անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ 80 տոկոս դեպքերում ամուսիններն իմանում են իրենց կողակցի դավաճանության մասին Ֆեյսբուքի միջոցով:

5. Ալ Պաչինոն եղել է Ֆեյսբուքի առաջին «դեմքը»

Հիշում եք տարիներ առաջ Facebook-ի գլխավոր էջում տեղադրված տխուր տղայի նկարը: Իրականում այդ լոգոտիպում պատկերված էր երիտասարդ Ալ Պաչինոն: Այն պատրաստել էր Մարկ Ցուկերբերգի ընկերը՝ Էնդրյու ՄքՔոլումը:

6. Օգտագործողների 36%-ը սեքսից հետո ստուգում է իր Facebook-ը, Twitter-ը կամ SMS գրում

Ծխել սեքսից հետո՞: Սա արդեն շատ հին է: Retrevo ընկերության անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ 20-35 տարեկան կանանց ու տղամարդկանց 36%-ը սեքսից հետո «երևում է ինտերնետներում»:

7. Ավելի քան 350 մլն օգտագործող տառապում է «ֆեյսբուքացավով»

ԱՄՆ հոգեբույժներն արդեն ներկայացրել են հատուկ տերմին՝ FAD (Facebook Addiction Disorder – Ֆեյսբուքից կախվածության խանգարում): Այս խանգարման ախտանիշներն են աշխատունակության անկումը, կենտրոնանալու անկարողությունն ու մեկուսացումը:

8. Ֆեյսբուքցիներն ավելի ցածր գնահատական ունեն, քան սոցցանցում չգրանցվածները

Դեռևս 2009-ին անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ սոցցանցում ժամանակ անցկացնելը բավական ազդում է գնահատականների վրա: Ընդ որում՝ օգտագործողների 79% -ի մտքով չի անցնում անգամ, որ Facebook-ը կարող է վատ անդրադառնալ ուսման վրա:

9. Burger King-ն անվճար համբուրգերներ էր տալիս նրանց, ովքեր ջնջում էին իրենց ընկերներին

2009-ի հունվարին գովազդային արշավի շրջանակներում Burger King ընկերությունը անվճար հյուրասիրում էր նրանց, ովքեր Ֆեյսբուքից հրապարակավ ջնջում էին իրենց ընկերներին: Այսպես, ջնջված ընկերները հաղորդագրություն էին ստանում, որ ջնջվել են «հանուն անվճար բուրգերի»: Այս ակցիային մասնակցեցին 55,000 օգտագործողներ ու ջնջվեցին 250,000-ը:

10. Ձերբակալվեց իր 13-ամյա աղջկան Facebook-ում սեռական բնույթի առաջարկ անելու համար

Պենսիլվանիա նահանգի 39-ամյա բնակիչ Ջոն Ֆորհենդը Ֆեյսբուքում սեռական բնույթի առաջարկություններ էր արել իր տասներեքամյա աղջկան, որն այս մասին պատմել էր իր մորը: Վերջինս դիմել էր ոստիկանություն, և Ֆորհենդը ձերբակալվել էր:

Հավանեցի՞ր, մի հապաղիր LIKE-իր






Категория: Հետաքրքիր է իմանալ | comments: | Просмотров: 1168 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Вверх
Widget:HTblog