Главная » 2012 » Октябрь » 24 » 10 սովորություն, որ կդարձնեն Ձեր կյանքն ավելի հարմարավետ
 

17:39
10 սովորություն, որ կդարձնեն Ձեր կյանքն ավելի հարմարավետ
Մեր տունը մեր նկարագիրն է: Բացի նրանից, որ այն կարող է խոսել մեր փոխարեն, այն նաև կարող է ազդել հենց մեզ վրա: Մեր տրամադրությունը հեշտությամբ փոփոխվում է` տան միջավայրից կախված: Որպեսզի Ձեր առօրյան ավելի հարմարավետ ու հաճելի դարձնեք, հետևեք LN-ի խորհուրդներին…

  • Հարդարեք անկողինը: Գուցե պրիմիտիվ է, գուցե տարօրինակ, բայց սա երջանկության բանաձևը գտնելու առաջին քայլերից է: Ինչպես գրում է հոգեբան Գրետհեն Ռուբինն իր «Երջանկության նախագծում» գրքում, այս երեք րոպեանոց գործողությունն իրականում մեծ նշանակություն ունի ինքնակազմակերպման, հարմարավետ զգալու հարցում: Այնպես որ առավոտյան անպայման ինքնուրույն հարդարեք անկողինը:
  • Միշտ տան սենյակները «պատրաստ» պահեք: Թափթփվածությունը սթրես է առաջացանում, իսկ կոկիկ սենյակը միայն կուրախացնի Ձեզ: Ձեզնից ընդամենը 3 րոպե կպահնջվի, որպեսզի սենյակն այն տեսքի բերեք, որը կցանկանայիք տեսնել տուն մտնելիս:
  • Զարդարեք տունը սենտիմենտալ հիշեցուցիչներով: Նախ լավ հիշողությունները միայն դրական էմոցիաներ են մեզ տալիս, իսկ հետո դրանք ավելի հաճելի են և օգտակար, քան ամենատարբեր ոչինչ չասող իրերը: Ձեր տունը դարձրեք հիշողությունների պատկերասրահ:
  • Սկսեք օրագիր պահել` «Երախտագիտություն մեկ տողով» խորագրով: Քնելուց առաջ գրեք օրվա ընթացքում երջանիկ պահերի մասին: Երջանիկ պահերը պետք է նաև արտացոլվեն, թեկուզ մեկ տողով…
  • Եթե չեք կարողանում դուրս գալ, ապա մինչև վերջ խրվեք: Ամաններն ինքնուրույն չեն լվացվելու, այսպես թե այնպես Դուք դա անելու եք: Լավ տրամադրվեք, պատկերացրեք արդյունքը` մաքուր և կոկիկ խոհանոց: Ձեր սիրելի երաժշտությունը միացրեք, խաղացեք նաև օճառե պղպջակների հետ, ժամանց ստեղծեք Ձեզ համար:
  • Մինչև տեղից վեր կենալը, մտածեք այդ օրվա նպատակի մասին: Եթե մտածեք, թե այդ օրն ինչ եք անելու, որն է Ձեր նպատակ, օրինակ` մտերիմներին շնորհակալություն հայտնելը կամ բոլորին զվարճացնելը, օրվա վերջում Դուք Ձեզ բավարարված կզգաք:
  • Ձեր հարևաններին սիրով օգնեք, առանց սպասելու փոխադարձ վերաբերմունքի: Եթե նա աղբը դրել է դռան կողքը, Ձեր աղբի հետ միասին թափեք նաև նրանը: Ամուր և առողջ հարաբերությունները երջանկության հիմքն են: Փաստ է, որ երբ մենք լավություն ենք անում մեկին, ինքներս մեզ լավ ենք զգում:
  • Օրվա ընթացքում անպայման զանգեք ընտանիքի անդամներից կամ ընկերներից գոնե մեկին: Դուք դա կարող եք անել անկողինը հարդարելիս կամ այն ժամանակ,երբ տան մաքրությամբ եք զբաղվում: Զանգահարեք Ձեր սիրելիին պարզապես ողջունելու կամ հիշողությունների գիրկն ընկնելու համար:
  • Գումարը ծախսեք այնպիսի բաների վրա, որոնք թույլ են տալիս դրական էմոցիաներ ստանալ տնային պայմաններում: Գումար հավաքեք խոհանոցի նոր տեխնիկա ձեռք բերելու համար: Կամ գնեք նոր DVD նվագարկիչ` ընտանիքով ֆիլմեր նայելու համար:
  • Մի քանի րոպե տրամադրեք ոչ սովորական, ոչ ամենօրյա ինչ-որ բանի, որը չի կրկնվում: Մինչև քնելը զբոսնեք տան հարակից այգում, օրագիր լրացրեք կամ արեք մի բան, որի մասին վաղուց մտածել եք, բայց համարձակություն չեք ունեցել:

  • Հավանեցի՞ր, մի հապաղիր LIKE-իր






    Категория: Նորություններ | comments: | Просмотров: 1064 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
    [ Регистрация | Вход ]
    Вверх
    Widget:HTblog