Главная » 2011 » Ноябрь » 24
Հայաստանը ուժասպառ է լինում արտագաղթից. Թոմաս դե Վաալ

Քարնեգի հիմնադրամի ավագ փորձագետ Թոմաս դե Վաալն իր հերթական հոդվածում գրել է, թե «Հայաստանի բնակչությունը սպառվում է»: The National Interest հանդեսում Դե Վաալը արտագաղթի թեման արծարծում է նախ` Գյումրի այցելության հուշերով: Վաշինգտոնում տեղակայված Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամի փորձագետը, «Ազատության» փոխանցմամբ, նկատում է` թեև երկրաշարժից 23 տարի է անցել, Գյումրին դեռ չի վերականգնվել, 6000 ընտանիք շարունակում է ապրել ժամանակավոր կացարաններում, և ավելացնում` դեռ խորհրդային կառավարությունն էր այդ մարդկանց հատկացրել ժամանակավոր կացարան: «Բայց Գյումրիում կա շատ ավելի թաքնված խնդիր, որն առավել ակնհայտ է մայրաքաղաք Երևանի կամ նախկին խորհրդային միության մեծ քաղաքների համեմատ»,- գրում է Թոմաս դե Վաալը և նշում, որ տների կեսը լքված են, հազարավոր մարդիկ ուղղակի հեռացել են: Փորձագետը համադրում է անցյալ ամսվա վերջին յոթմիլիարդերորդ մարդու ծննդյան կապակցությամբ համաշխարհային հրճվանքն ու որոշ երկրներում ժողովրդագրական անբավարար պատկերը: «Մեծ մասամբ նախկին խորհրդային երկրներում, ինչպես Ռուսաստանում, Ուկրաինայում և Բելառուսում, ծնելիության ցածր ցուցանիշների պատճառով բնակչությունն անհրաժեշտ չափով չի համալրվում»,- գրում է Դե Վաալը և վկայակոչում այն պնդումը, թե ժողովրդագրական ցուցանիշների անկման պատճառը նաեւ արտագաղթն է: «Այս խնդիրը հարվածել է նա ... Читать дальше »
Просмотров: 1008 | Добавил: haykjan90 | Дата: 24.11.2011 | Комментарии (0)


Вверх
Widget:HTblog