Главная » 2011 » Декабрь » 17

Խնձորը վաղուց հայտնի է որպես բջջանյութերի հարուստ աղբյուր: Սակայն սա խնձորի միակ դրական կողմը չէ: Վերջերս անցկացրած ուսումնասիրությունները ցույց են տվել. խնձորը կօգնի նվացեցնել քաշը, ինչպես նաև` վնասակար նյութերի պարունակությունն օրգանիզմում` կանխելով սրտային հիվանդությունների առաջացումը:

Ուսումնասիրությունների ընթացքում 45-65 տարեկան 80 կանանց առաջարկել են ամեն օր ուտել 75 գ սև սալոր մեկ տարվա ընթացքում: Եվս 80 կանանց էլ առաջարկել են ամեն օր ուտել 75 գ չորացրած խնձոր: Մինչև փորձարկումները սկսելը, սկսելուց 3 ամիս և 6 ամիս անց, ինչպես նաև փորձարկման վերջում կամավորներից պարբերաբար վերցվում էին արյան նմուշներ:

Խնձոր կերած կանայք կես տարվա ընթացքում կորցրել էին միջինը 1.5 կգ: Նրանց մոտ 23% նվազել էր «վատ խոլեստերինի» քանակը և նվազել էին նաև սիրտ-անոթային հիվանդությունների բիոմարկերները:

Նախորդ ուսումնասիրությունները ցույց էին տվել, որ խնձորի մեջ պարունակվող պեկտին նյութը և պոլիֆենոլի միացությունները նպաստում են ճարպի այրմանը և ոչնչացնում են անոթների պատերի բորբոքումները` նվազեցնելով սրտային հիվանդությունների առաջացման վտանգը:
Прикрепления: Картинка 1
Категория: Օգտակար | comments: | Просмотров: 1047 | Добавил: Lusi | Дата: 17.12.2011 | Комментарии (0)


Вверх
Widget:HTblog