Главная » 2011 » Декабрь » 18
Վերջին հետազոտությունների համաձայն՝ մուգ շոկոլադի ամենօրյա օգտագործումը կանխարգելում է կնճիռների առաջացումը:

Ինչպես պնդում են Մեծ Բրիտանիայի "European Dermatology London" մասնավոր դերմատոլոգիական կլինիկայի մասնագետները, շոկոլադի ոչ մեծ քանակությունը մաշկը պաշտպանում է արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցությունից և նվազեցնում մաշկի կնճիռների առաջացման հավանականությունը: Ընդ որում՝ հետազոտության հեղինակները պնդում են, որ այդպիսի օգտակար հատկությամբ օժտված է միայն մուգ շոկոլադը, որը հարուստ է անտիօքսիդանտներով՝ ֆլավանոլներով:

Շոկոլադի արդյունավետ հատկությունների մասին հայտարարում են նաև Օքսֆորդի Համալսարանի ու Հալլ և Յորք Բժշկական Կենտրոնի մասնագետները, ովքեր պնդում են, որ շոկոլադի օգտագործումը կանխարգելում է սրտանոթային հիվանդությունների առաջացումը, ինչպես նաև օգնում է պայքարել խրոնիկ հոգնածության դեմ և լավացնել հիշողությունը:

Նյարդաբաններն էլ պարզել են, որ շոկոլադի օգտագործումը կենդանիների և մարդկանց օրգանիզմում նպաստում է ուղեղի վրա ազդող բնական ցավազրկող ֆերմենտների առաջացմանը:
Категория: Օգտակար | comments: | Просмотров: 930 | Добавил: Lusi | Дата: 18.12.2011 | Комментарии (0)


Вверх
Widget:HTblog