Մեզնից գրեթե յուրաքանչյուրի մոտ վաղ թե ուշ առաջանում է հարց` Ինչպես նիհարել:
Շատերը նիհարելու համար առաջարկում են զանազան դիետաներ, դեղամիջոցներ, որոնց օգտագործումը հաճախ վատ հետևանքներ է ունենում օրգանիզմի համար:
Ստորև մենք ներկայացրել ենք խորհուրդների շարք, որոնց հետևելով կարող եք հեշտությամբ ազատվել ավելորդ քաշից առանց որևէ դիետաների կամ դեղամիջոցների:
Սնվեք հաճախակիորեն
Սնվեք առնվազն 4 ժամը մեկ, համեմատաբար փոքր բաժիններով: Եթե դուք երկար ժամանակ քաղցած մնաք, ապա սովի զգացումը կստիպի ձեզ ուտել ավելին, քան անհրաժեշտ է ձեր օրգանիզմին և դուք ոչ միայն չեք նիհարի, այլև կգիրանաք:
Վերջին շրջանում լայն տարածում են ստացել կայքերը, որոնք հնարավորություն են տալիս ուղարկել անվճար SMS հաղորդագրություններ աշխարհի ցանկացած երկրի, այդ թվում Հայաստանի, հեռախոսահամարներին: Այդպիսի կայքերից մենք առանձնացրել ենք Smstexter.com կայքը: Կայքի առավելություննը կայանում է նրանում, որ այն հաղորդագրության մեջ չի ավելացնում իր հղումը, կամ այլ գովազդ: Հաղորդագրությունն ուղարկվում է ամերիկյան համարից (+1 կոդով) և ստացողը կարող է պատասխանել ձեր նամակին: Պատասխանը կարող եք ստուգել Inbox բաժնում:
Հաղորդագրույթունն ուղարկելու համար կատարեք հետևյալ քայլեը.
Կարծում եմ ինտերնետում արդեն մի քանի տեղ կարդացել եք այն մասին, որ արտոնագրային վեճում պարտված Samsung ընկերությունը Apple-ի գրասենյակ է ուղարկել 5 ցենտանոց կոպեկներով բեռնված 30 բեռնատար: Ըստ այդ լուրերի օգոստոսի 28-ի առավոտյան 5 ցենտանոց կոպեկներով բեռնված 30 բեռնատարները մոտեցել են Կալիֆորնիայում գտնվող Apple-ի գրասենյակին: Անվտանգության աշխատակիցները չեն շտապել բեռանաթափել մեքենաները, սակայն Samsung-ի գլխավոր տնօրենը հեռախոսով Apple-ի ղեկավարին պարզաբանել է, որ հենց այսպես է ընկերությունը որոշել վճարել 1 միլիարդ դոլարը:
Անկեղծ ասած հենց ամենասկզբից չեմ հավատացել այս տեղեկությանը և պարզվում է, որ ճիշտ եմ արել: Իրականում դա կուտ է, որը կերել են աշխարհի համարյա բոլոր լրատվական կայքերը: Դե բնական է, որ հայկական հայտնի ու ոչ հայտնի լրատվական կայքերը կուտ ուտելու առիթը այս անգամ նույնպես բաց չեն թողել: Իրականում այդ լուրերը ամենասկզբում տարածել է Մեքսիկական El Deforma կայքը, որը հայտնի է որպես կեղծ նորություններ տարածող կայք: Հետաքրքիրն այն է, որ այդ կայքը ունի "Oրվա խորհուրդը" բաժին, որտեղ կեղծ լուրերի տարածման օրը գր
... Читать дальше »