«Ախ, գոնե մի քանի կիլոգրամ էլ քաշ ավելացնեմ:». այս խոսքերը լսելիս շատերը զարմանքով կնայեն ձեզ վրա: Իրոք, նրանք, ովքեր մշտապես նստած են դիետաների վրա և դուրս չեն գալիս մարզասրահներից մեկ պարզ նպատակով՝ նիհարելու համար, դժվար թե հասկանան, թե ինչպես կարելի է ցանկանալ գիրանալ:
Սակայն շատերն իրենց առջև այդպիսի նպատակ են դնում ոչ թե որովհետև ուղղակի ուզում են, այլ որովհետև դա անհրաժեշտ է նրանց առողջության համար:
Որ դեպքերում է չաղանալը օգտակար
Յուրաքանչյուրը կարող է նշել չափազանց բարեկազմ արտաքին ունենալու առավելությունները՝ ուտում ես, ինչ որ ուզում ես և երվ ուզում ես, ոչ մի ցելյուլիտ, մեծ փոր և այլ խնդիրներ, որոնք առաջանում են ավելորդ քաշի պատճառով: Սակայն անբավարար քաշն ունի նաև բացասական կողմեր: Դրանցից ամենավտանգավորը վերարտադրողական ֆունկցիայի խանգառումն է կանանց մոտ: Պարզ ասած՝ եթե կինը 170 սմ հասակի դեպքում ունի 45 կգ քաշ, ապա շատ հնարավոր է, որ նա չկարողանա երեխա ունենալ:
Բացի դրանից քաշի կորուստը, եթե դուք չեք օգտագործում դիետաներ, չ
...
Читать дальше »