Հնում կարծում էին, որ մարմնի խալերն իրենց մեծությամբ և գույնով շատ բան կարող են պատմել մարդու առողջական վիճակի, նրա ճակատագրի մասին:
Շուրթերի վրայի խալերը խոսում են թուլակամության և պատասխանատվությունից խուսափելու մասին: Նման խալեր ունեցողները հաճախ դառնում են վատ սովորությունների զոհ:
Ականջների վրայի խալերը խոսում են մարդու պարծենկոտության և սեփական հնարավորություններն ու արժանիքներն ուրիշ մարդկանց աչքերում չափազանցված տարբերակով ներկայացնելու մասին: Նման խալեր ունեցող մարդիկ ունեն ամուր բնավորություն սեփական նպատակների իրականացման համար, բոլոր ուժերը ներդնում են, որպեսզի իրենց հեղինակությունն ավելի բարձրացնեն շրջապատի մարդկանց աչքերում:
Խալեր գլխի վրա. խոսում է փիլիսոփայի, իմաստունի, իր ներքին աշխարհում ապրող մարդու մասին:
Ծոծրակի վրա խալ ունեցողները կասկածամիտ մարդիկ են, ովքեր իրենց առջև դրած նպատակների իրականացման համար առաջնորդվում են զուտ անձնական շահերով և չեն սպասում ոչ մեկի օգնությանը:
Քունքի վրայի խալերը խոսում են մարդու զգացմունքային լինելու մասին: Այդպիսի խալեր ունեցող մարդիկ հաճախ տառապում են նյարդային հիվանդություններով, քանի որ բոլոր
...
Читать дальше »