Главная » 2012 » Ноябрь » 6 » 30 սադրիչ հարցեր, որոնք արժե հարցնել
 

23:21
30 սադրիչ հարցեր, որոնք արժե հարցնել

Ճիշտ պատասխաններ ստանալու համար, պետք է առաջին հերթին կարողանալ ճիշտ հարցեր ձեւակերպել: Միայն ճիշտ հարցն է օգնում մեզ գտնել դեպի ճիշտ պատասխան տանող ուղղին:

Ստիվեն Էհտչսոնը ենթադրում է, որ գիտի կարեւորագույն հարցերի բաղադրիչները:

Նա ստեղծել է 30 հարցից կազմված այնպիսի շարք, որոնց շուրջ, ըստ իր կարծիքի, պետք է մտածի յուրաքանչյուր անձ:

Ճիշտ հարցերի 5 կարեւոր բաղադրիչները.

1. Այն պետք է հանգի արդյունքին.
2. Այն պետք է լինի պարզ եւ հստակ.
3. Այն պետք է բացի նոր հնարավորություններ.
4. Այն պետք է մտածելու հնարավորություն տա.
5. Այն պետք է գործողությանը շարժ տա.

Հարցեր.

1. Նպատակներիս հասնելու համար ի՞նչ կարող եմ անել այսօր:

2. Ո՞ր ժամին եմ առավել արդյունավետ աշխատում:

3. Ինքս ինձ ուրախացնելու համար ի՞նչ կարող եմ անել այսօր:

4. Ո՞ր 5 բաների համար կարող եմ երախտապարտ լինել կյանքիս:

5. Ինչ-որ մեկի կյանքը փոխելու համար ի՞նչ կարող եմ անել այսօր:

6. Բնավորությանս ո՞ր գիծն է լավագույնը:

7. Ի՞նչ գործունեությամբ եմ ուզում զբաղվել:

8. Արդյո՞ք ցանկանում եմ, որ այս մարդիկ ( թվարկել ) լինեն իմ կյանքում:

9. Ի՞նչ պետք է անեմ, որ յուրաքանչյուր օր մի փոքր գումար պահեմ ապագայի համար:

10. Ինչքա՞ն ժամանակ եմ հատկացնում հեռուստացույց դիտելուն:

11. Արդյո՞ք ինձ պետք է այս ամենը:

12. Ե՞րբ եմ ես վերջին անգամ լավ գիրք ընթերցել:

13. Ե՞րբ եմ վերջին անգամ ասել <Ոչ>:

14. Արդյո՞ք կարեւոր է շրջապատի կարծիքն ինձ համար:

15. Ինչի՞ եմ ուզում հասնել այս տարի:

16. Ո՞րն է իմ հաջորդ նպատակը:

17. Ինձ երջանիկ զգալու համար ի՞նչ կարող եմ անել:

18. Վերջին անգամ ե՞րբ եմ խախտել հարմարավետությանս սահմանները:

19. Որո՞նք են կյանքիս կարեւորագույն արժեքները:

20. Այսօր ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեմ, որպեսզի շարժվեմ դեպի նախագիծ:

21. Ինչպիսի՞ն պետք է լինի իմ իդեալական օրը:

22. Ինչպիսի՞ լավ սովորույթներ կուզեի ձեռք բերել:

23. Ինչպե՞ս ձերբազատվել վատ սովորույթներից:

24. Ո՞վ է ավելի շատ ինձ ոգեւորում:

25. Ի՞նչ հատկություններով են օժտված այն մարդիկ, ում հավանում եմ:

26. Երազանքներս այդպես էլ կմնան, թե՞ կիրականացնեմ:

27. Ի՞նչ կլիներ, եթե ես թողնեի ………….

28. Ի՞նչն եմ հավանում իմ աշխատանքի մեջ:

29. Ինչը՞ կփոխի այս պահի մեջ, եթե հնարավոր լիներ այն կրկին վերապրել:

30. Ի՞նչ եմ անելու հարցերն ընթերցելուց հետո:


Հավանեցի՞ր, մի հապաղիր LIKE-իր






Категория: Օգտակար | comments: | Просмотров: 1035 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Вверх
Widget:HTblog