Главная » 2011 » Ноябрь » 25 » 3D ֆիլմերի դիտումը վնասակար է առողջությանը։
 

02:05
3D ֆիլմերի դիտումը վնասակար է առողջությանը։
3D ֆիլմերի դիտումը վնասակար է առողջությանը։

Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները եկել են եզրահագման, որ վերջին ժամանակներս մեծ տարածում գտած 3D ֆիլմերի դիտումը վնասակար է առողջությանը։ Համաձայն Journal of Vision ամսագրում տպագրած նրանց հետազոտությունների՝ 3D ֆիլմերի դիտումը կարող է ոչ միայն սրտխառնոց եւ գլխապտույտ առաջացնել, այլ նաեւ հանգեցնել աչքերի ուժեղ հոգնածության, վզի եւ մեջքի ցավերի, հայտնում է «Վեստին»։ 24 կամավորներ նման ձեւաչափով ֆիլմ դիտելուց անմիջապես հետո հայտնել են լարվածության եւ հոգնածության, ինչպես նաեւ տեսողության հստակության վատացման մասին։ Գիտնականները զգուշացնում են, որ 3D ֆիլմերի դիտումներով չափից դուրս տարվելը բերում է «գերդոզավորման» եւ օրվա մեջ մի քանի ժամից ավելի նման ֆիլմեր խորհուրդ չի տրվում նայել։
Просмотров: 942 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Вверх
Widget:HTblog