Главная » 2012 » Октябрь » 22 » Աղջիկ-տղա մաքուր ընկերության լեգենդը
 

17:11
Աղջիկ-տղա մաքուր ընկերության լեգենդը

     Բարև ձեզ, բարև ձեզ, բարևևևև ձե~զ....
Ֆորումներում, խմբերում և, ընդհանրապես, համացանցում ամենաշատ քննարկվող թեմաներից մեկն էլ հենց սա է` աղջիկ-տղա զուտ ընկերություն գոյություն ունի կամ չունի: Որ անկեղծ ասեմ` ԶՈՒՏ բառից սիրտս խառնում է: Կոնկրետ ինձ համար էտ զուտ ընկերություն ասվածը չկա: Խնդրում եմ վայր դնել կացնաքլունգներն ու աչքս մի մտցրեք, որ հազար տարվա աղջիկ կամ տղա ԶՈՒՏ ընկեր ունեք: Հա~, ես մոռացել էի, որ եթե իմ մոտ չի ստացվել տենց ընկեր ունենալ, ուրեմն դրանիցա, որ ես էսօր քնից վեր եմ կացել ու սկսել եմ բլա~ բլա~ բլա~ աղջիկ-տղա ընկերություն չկա, սենց նենց անկապ խզբզել: Իմ համար չկա    էտ ընկերությունը, էն էլ զուտ: Բացատրեմ` ինչու: Դեռ չեմ հանդիպել տենց ընկերների, դե աղջիկ-տղա էլի, որ մեկը մյուսի հանդեպ թաքուն, մուսի-պուսի սեր չունենա...Իսկ եթե տենց ընկերություն կա, ուրեմն, էհ, մի խոսքով չեմ հավատում, չեմ էլ կարողանում արդարացնեմ... Լավ, ես էսօր ունեմ տղա-ընկերներ ու հենց էտ ընկերը հանկարծ ընկերուհի ա ունենում, ես սկսում եմ խանդել: Վառեք ինձ խարույկի վրա, այրեք ճղճիմ էակիս.... հիմա տենցա... խանդում եմ ու վերջ: Միանգամից մոռանում եմ, որ ինքն ուղղակի ընկերա: Չէ, ես իրանց սաղին չեմ սիրում ու իրանց վատ բաներ էլ չեմ կամենում: Եկել եմ եզրակացության, որ ահավոր սեփականատեր եմ, ու այն, ինչ իմն է, իմն է, իսկ եթե իմը չէ, ուրեմն հա~յդա ուրիշի մոտ, էլ իմը չես: Սենց տխմար բնավորության տեր անձնավորությունս հազար չափեց, մեկ կտրեց, հասկացավ, որ ինքը ընկեր ունենալու, դե զուտ տղա ընկեր ունենալու պիտանի երևույթ չի: Իսկ զուտ ընկերս, որին ճանաչում եմ արդեն մոտ 4 տարի, սիրում եմ, մի քիչ... դե հա զգում եմ, որ զուտից ավելի է, բայց դե ես ել չեմ հասկանում իմ հանրակացարան սրտում ինչա կատարվում... 
      Լավ, չշեղվեմ... Իմ համար սաղ լեգենդա... չկա տենց մաքուր ընկերություն: Պահա գալու, որ զգալու ես, որ հեռուն ես գնացել, որ քո համար ինքն ուղղակի ընկեր չի, որ ինքն ուրիշա, քո մասին ամեն ինչ գիտի, գիտի` քեզ ինչա պետք, ոնցա պետք, որտեղա պետք, որ անկապ մռութներդ կախում ես, հարցնումա` ինչա եղել, ասում ես` բան չէ, ՄԻ ԽԱԲԻ, ՔԵԶ ԼԱՎ ԵՄ ՃԱՆԱՉՈՒՄ... դե արի ու մի սիրահարվի էտ քո զուտ ընկերոջը, ով քեզ քո ամեն բջիջով գիտի ու էն ամենաամաչելու թեման էլ իրա հետ քննարկում ես, ոնց որ ինքդ քո հետ խոսես, կամ վատագույն դեպքում խղճիդ հետ...
      Ես ` անխիղճ սեփականատերս, որ անչափ անխիղճ է նույնիսկ իր զուտերի հետ, ես հիմա հայտարարում եմ` ՉԿԱ ԱՂՋԻԿ-ՏՂԱ ԶՈՒՏ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ, լեգենդա, լե-գենդ.... Ու մի կացնատի ինձ... մեկա, մի օր սիրելու ես իրան, արդեն ոչ զուտի կարգավիճակում...

Հավանեցի՞ր, մի հապաղիր LIKE-իր






Категория: Նորություններ | comments: | Просмотров: 1187 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 1
0  
1 Neo   (22.12.2012 22:42) [Материал]
Հիանալի հոդված էր, բրավո :) Մտնեմ Facebook-ի ընկերներիս ցույց տամ, որ իրանք էլ վերջը հասկանան սա:)))

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Вверх
Widget:HTblog