Главная » 2012 » Декабрь » 2 » Ամուսինների դավաճանության 17 պատճառները
 

22:14
Ամուսինների դավաճանության 17 պատճառները

Ամերիկացի հոգեթերապևտ Միրա Կիրշենբաումը հրատարակել է «Երբ լավ մարդիկ դավաճանում են» անվամբ մի գիրք, որտեղ նշել է 17 պատճառ, որի պատճառով մարդիկ դավաճանության են գնում:

Կիրշենբաումի կարծիքով մարիկ դավաճանում են ոչ թե էգոիզմի կամ անբարոյական հակումների, այլ ստորև բերված պատճառներով:

Ըստ Կիրշենբաումի՝ առաջին հերթին ամուսինները դավաճանում են, որպեսզի գտնեն իրենց:

Երկար ժամանակ ձեր կյանքում կան ուժեր, որոնք ձեզ խանգարում են լինել այնպիսին, ինչպիսին կաք, ինքնարտահայտվել, իսկ դավաճանությունը լավագույն ձևն է հասկանալու համար, թե ինչպիսին եք դուք իրականում,- ասում է հոգեթերապևտը:

Դավաճանության երկրորդ պատճառը պատահական կապն է, երբ մարդը դա չէր էլ պատրատվում անել, սակայն հայտնվել է անհարմար ժամանակ անհարմար տեղում:

Դավաճանության երրորդ պատճառը սեքսուալ խուճապն է:

Դուք զգում եք, որ ձեր սեքսուալ ուժը մարում է, սկսում եք խուճապի մատնվել և սիրեկան եք գտնում, որպեսզի ցույց տաք, որ դուք այդքան էլ թույլ չեք անկողնում,- բացատրում է հեղինակը:

Դավաճանության չորրորդ պատճառն այն է, երբ ամուսինները որոշում են «սպանել» իրենց հարաբերությունները:

Դրա գաղափարն այն է, որ դավաճանությունը կբացահայտվի և դա հարված կհասցնի ամուսնությանը, որը կամ կկործանի այն կամ կդարձնի ավելի ամուր,- ասում է հոգեթերապևտը՝ ավելացնելով, որ ամուսնական ճգնաժամը նույնպես այնպիսի պատճառ է, որը հանգեցնում է դավաճանության:

Դավաճանության վեցերորդ պատճառը սեփական անձը ավելի թանկ վաճառելու փորձն է:

Ձեր կյանքն առաջ է գնում, իսկ ամուսինը հետ է մնում: Դավաճանության միջոցով դուք փորձում եք լինել այնպիսի մեկի հետ, որն ավելի շատ է համապատասխանում ձեր կարգավիճակին,- հավելում է հեղինակը:

Ամուսնական երբեմնի հարաբերությունները տաքացնելու ցանկությունը ևս դավաճանության մի պատճառ է, ինչպես նաև ցանկացած արդարացում, երբ դուք փորձում եք ձեզ գոնե մի փոքր հաճույք պատճառել:

Դավաճանության իններորդ պատճառը ուղղակի փախուստն է: Գրքի հեղինակի խոսքերով՝ ամուսնությունը կործանելու վախը բերում է նրան, որ մարդը հույս է ունենում, որ հենց դավաճանությունը վերջ կտա ամեն ինչին: Կամ էլ մարդը դավաճանության միջոցով փորձում է հասկանալ, թե այսուհետ ինչ կլինի իր կյանքի հետ, կարող է արդյոք ինչ-որ մեկի հետ ստանալ այն, ինչը չի բավականացնում ամուսնությունում (դա տասերորդ պատճառն է):

Ցրվելու ցանկությունը դավաճանության տասնմեկերորդ պատճառն է: Դավաճանության տասներկուերորդ պատճառը կողմերից մեկի ինքագնահատականը բարձրացնելու ցանկությունն է, ինչպես նաև ձգտումը հասկանալու, թե կարող է ինքը ևս ինչ-որ մեկին դուր գալ:

Դավաճանության տասնչորսերոդ պատճառը այնպիսի փորձ ձեռքբերելու ցանկությունն է, որը դեռ չի եղել: Տասնհինգերորդը՝ սեփական կեսից վրեժ լուծելու ցանկությունն է: Տասնվեցերորդը՝ միջին տարիքի ճգնաժամն է: Եվ վերջապես ամուսնական դավաճանության վերջին պատճառը չբավարարված կարիքներն են:

Հեղինակը նաև խորհուրդ է տալիս կանանց և ամուսիններին, որոնք սիրեկաններ և սիրուհիներ ունեն, չբացահայտել իրենց մեղքերը, քանի որ բացահայտումը կարող է ավելի շատ վնաս բերել, քան այն քողարկելը:

Հավանեցի՞ր, մի հապաղիր LIKE-իր






Категория: Հետաքրքիր է իմանալ | comments: | Просмотров: 2544 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Вверх
Widget:HTblog