Главная » 2011 » Декабрь » 2 » Android սմարթֆոնները հետեւում են դրանք օգտագործողներին` առանց նրանց գիտության
 

15:12
Android սմարթֆոնները հետեւում են դրանք օգտագործողներին` առանց նրանց գիտության
Android սմարթֆոնները հետեւում են դրանք օգտագործողներին` առանց նրանց գիտության

Android օպերացիոն համակարգով գործող սմարթֆոններում հայտնաբերվել է սարքն օգտագործողին հետեւող գաղտնի լրտեսական ծրագիր: Ինչպես փոխանցում է «Ռադիուսը», Android-ի համար հավելվածներ մշակող կալիֆոռնիացի Թրեվոր Էքհարտը YouTube-ում տեսանյութ է տեղադրել, որում ներկայացվում է, թե ինչպես է Carrier IQ ծրագիրն իրական ժամանակում ձայնագրում HTC EVO հեռախոսի ստեղնաշարի վրա հավաքվող ամեն ինչ: Ստեղնաշարժի յուրաքանչյուր սեղմում եւ ստացված յուրաքանչյուր sms հաղորդագրություն գրանցվում է հավելվածների կողմից: Էքհարտը ճշտել է, որ տվյալ սմարթֆոնը ընտրվել է որպես օրինակ` Android համակարգով այլ մակնիշների սմարթֆոնները եւ Nokia-ի սմարթֆոնները եւս պարունակում են տվյալ հավելվածը: Տեսանյութում Էքհարտը ցույց է տալիս, թե ինչպես է ծրագիրը ձայնագրել իր կողմից հավաքված «hello world» հաղորդագրությունը` մինչ այն կերեւար սմարթֆոնի էկրանին: Բացի այդ, Google-ն արձանագրում է նրա գտնվելու վայրը, թեեւ որոնողական համակարգի հարցումը մերժվել էր:

Հավանեցի՞ր, մի հապաղիր LIKE-իր






Категория: Նորություններ | comments: | Просмотров: 909 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Вверх
Widget:HTblog