Главная » 2012 » Январь » 28 » Anonymous-ը Թուրքիային ու ԱՄՆ-ին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
 

14:09
Anonymous-ը Թուրքիային ու ԱՄՆ-ին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը


Anonymous խմբի ցանցահենները You Tube վիդեո հոսթինգի միջոցով տարածել են մի հայտարարություն, որում Թուրքիային, ԱՄՆ-ին և այլ երկրներին կոչ են արել ճանաչել Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության փաստը: Հայտարարության մեջ նաև ասվում է, որ պահանջը չիրագործելու դեպքում թուրքական կառավարական և ամերիկյան պաշտոնական կայքերը կենթարկվեն հարձակման: Ցանցահեններն ընդգծել են, որ պլանավորում են համայն աշխարհում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված գործողություններ. «Եկել է ժամանակը, որպեսզի Թուրքիան հայերին վերադարձնի զավթած հողերը և վճարի փոխհատուցում: ԱՄՆ նախագահի յուրաքանչյուր թեկնածու խոստանում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն ԱՄՆ-ը ցայժմ դա չի արել»:

Հավանեցի՞ր, մի հապաղիր LIKE-իր






Категория: Վիդեոներ | comments: | Просмотров: 843 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Вверх
Widget:HTblog