Главная » 2012 » Ноябрь » 28 » Առօրյայում օգտագործվող 5 ռադիոակտիվ պարագաներ
 

22:00
Առօրյայում օգտագործվող 5 ռադիոակտիվ պարագաներ

Ամեն տարի սովորական մարդը միջինում ենթարկվում է 620 միլիբեր ճառագայթման: Այդ ճառագայթման դոզան նա ստանում է թե՛ բնական և թե՛ տեխնիկական աղբյուրներից: Տարեկան ճառագայթման չափաբաժնի ուղիղ կեսը՝ դա բնական ֆոնի ճառագայթումն է, որը գոյություն ունի շրջակա միջավայրում: Դրա մեծ մասը Ռադոնն է (Rn), որը գազ է, պարունակվում է նաև օդում, չունի համ և հոտ: Իսկ փոքր մասը՝ դա տիեզերական ճառագայթներն են և ինքը՝ Երկիրը:

Մարդու ճառագայթման մյուս կեսը բաժին է հասնում տեխնոգեն աղբյուրներին, որոնք ինչպես կանոն բժշկական, կոմերցիոն, արտադրական ճառագայթումներն են:

Սակայն տարեկան 620 միլիբեր ճառագայթումը մարդու համար վնասակար չէ:

Եվ այսպես մեր շրջապատում ի՞նչն է նպաստում տարեկան ճառագայթման չափաբաժնին:

Սնունդ

Բոլոր բույսերի և կենդանիների օրգանիզմներում պարունակվում են ռադիոակտիվ կալիում 40-ի (K40) և Ռադիում 226-ի (Ra226) հետքային քանակներ: Բացի դրանից ջուրը պարունակում է լուծված ռադիոակտիվ ուրան (U) և թորիում (Th): սակայն սրանց քանակությունները չափազանց փոքր են և հետևաբար մարդու օգտագործած սննդից և ջրից մարդը ստանում է ընդամենը 30միլիբեր չափաբաժին:

Արև

Այն ժամանակ, երբ Երկրի մթնոլորտը պաշտպանում է տիեզերքից և արևից ներթափանցող ռադիոակտիվ ճառագայթներից, բայց այնուամենայնիվ նրանց որոշ մասը ներթափանցում է փթնոլորտի միջով: Ճառագայթման չափը որոշվում է մարդու բնակավայրից, քանի որ մթնոլորտային պայմաններն ու մագնիսական դաշտով է պայմանավորված ճառագայթման չափաբաժինը:

Օրինակ, եթե քաղաքը գտնվում է ծովի մակերևույթից վերև, դա նշանակում է, որ նրա վրա գտնվող օդը ավելի «բարակ է» և հետևաբար ուլտրամանուշակագույն ճառագայթները ավելի հեշտությամբ կարող են անցնել բարակ արգելքով, այսինքն ճառագայթման չափաբաժինը կլինի ավելի մեծ:

Օդային ճանապարհորդություն

Հենց բարձրությամբ է պայմանավորված մարդու ճառագայթահարումը թռիչքի ժամանակ: Ճառագայթման չափը պայմանավորված է բարձրությունից, որով թռչում է ինքնաթիռը և նաև արևի ակտիվությունից: Սովորական թռիչքի ժամանակ մարդը ստանում է 2-5 միլիբեր: Բացի դրանից ամեն անգամ օդանավակայաններում անվտանգության սկանավորում անցնելուց, մարդը ստանում է 0.002 միլիբեր:

Բջջային հեռախոսներ

Բջջային հեռախոսներից ճառագայթահարվելու վտանգը շատ կայուն, սակայն գիտականորեն չապացուցված անհանգստություն են առաջացնում արդեն քանի տարի: Օրինակ ԱՄՆ-ում, իսկ ավելի կոնկրետ Սան-Ֆրանցիսկոյում անցած տարվա հունիսին օրենք է ընդունվել, որ բոլոր վաճառվող հեռախոսների վրա պետք է նշված լինի ճառագայթման մակարդակը:

Բջջային հեռախոսները, ռադիո աշտարակները և նաև Wi-Fi ցանցերը ռադիոհաճախականության ալիքներ են բաց թողնում, որոնք կլանվում են մարդու օրգանիզմի կողմից:

Բժշկական ռենտգենյան ճառագայթում

Ռենտգեն, մամոգրաֆիա և համակարգչային տամոգրաֆիա սրանք մեծացնում են առանց այն էլ այլ տեխնոգեն միջոցներով ստացված ճառագայթման չափաբաժինը: Օրինակ, կրծքավանդակի ռենտգենը դա՝ 10 միլիբեր է: Ամբողջ մարմնի համակարգչային սկանավորումը ամենաքիչը 1000 միլիբեր, ատամնաբուժական ռենտգեն – 1.5 միլիբեր, իսկ ձեռքի կամ ոտքի ռենտգենը՝ 0.5 միլիբեր:


Հավանեցի՞ր, մի հապաղիր LIKE-իր






Категория: Օգտակար | comments: | Просмотров: 1155 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Вверх
Widget:HTblog