14:19 Ասույթներ | |
Նախ հարկավոր է սովորել գոյատեւել, հետո միայն մտածել գեղեցիկ ապրելու մասին։ Թաքցված կամ սուտ տեղեկությունը միայն ժամանակավոր «օգուտ» կարող է բերել։ Աստված փրկում է նրան, ով ցանկանում է փրկվել, Աստված պահպանում է իրազեկ պատրաստվածին։ Յուրաքանչյուր արտակարգ իրավիճակ կարող է հանգեցնել խուճապի, յուրաքանչյուր խուճապ կարող է հանգեցնել արտակարգ իրավիճակի։ Արտակարգ իրավիճակների կառավարման հիմնաքարը ճշգրիտ լրատվությունն է։ Դու միշտ կարող ես փրկել քո եւ ուրիշների կյանքը, եթե իրազեկ ես ու նախապատրաստված։ Մենք պիտի սովորենք ատել ատելությունն ու սիրել սերը, շարունակել գործել, երբ պարզապես ուզում ես ընկնել ու մեռնել, ձգտել մեծ գործերի ու նվիրական երազանքների իրականացման, աննահանջ հավատալ լուսավոր ապագային։ Այս ամենը մատչելի է մեզնից յուրաքանչյուրին, եւ միայն դա կարող է մեզ դարձնել մեծ ՄԱՐԴ։ Եթե ցանկանում եք, որ կյանքը Ձեզ ժպտա, նվիրեք նրան գոնե Ձեր լավ տրամադրությունը։ Սպինոզա Մարդ վախենում է միայն նրանից, ինչ չգիտի. գիտելիքով է հաղթահարվում ցանկացած վախը։ Բելինսկի Փորձության ենթարկվածն է զգուշանում։ Հորացիոս Տեղեկատվության վերջն աշխարհի վերջն է։ Նա, ով հարց է տալիս, հիմար է հինգ րոպե, ով չի հարցնում` հիմար է ամբողջ կյանքում։ Չինական ասացվածք Սովորելը նման է հոսանքին հակառակ լողալուն. կանգ առնես` քեզ հետ կքշի։ Չինական ասացվածք Նա, ով գիտելիքներ է ձեռք բերում, բայց չի կիրառում դրանք, նման է նրան, ով վարում է, բայց չի ցանում։ Տիրապետում ես տեղեկատվությանը, տիրապետում ես իրավիճակին։ Զգուշավորությունը երբեք ավելորդ չի լինում։ Հորացիոս Դժվարինն այն է, ինչը հնարավոր է անել անմիջապես։ Անհնարինն այն է, ինչը կպահանջի քիչ ավելի ժամանակ Եթե մարդիկ ավելի շատ մտածեին այն մասին, որ գիտելիքը փրկություն է, ամբողջ տառապանքի չնչին մասն էլ չէր լինի. մարդկային ամբողջ դժբախտությունը անգիտության կամ տգիտության հետեւանք է։ Ագնի-Յոգա Եթե ցանկանում ես առողջության ու երիտասարդության տաճար կառուցել, առաջին հերթին չորացրու այն ճահիճը, որտեղ խեղդվում են քո լավագույն ցանկություններն ու մղումները Միշտ կանաչ պահիր կենաց ծառը քո հոգում, եւ օրերից մի օր այնտեղ անպայման բույն կհյուսի հազարան բլբուլը Հաջողության հիմքն անընդհատ շարժումն է Պարտվել ժպիտը դեմքին, նշանակում է հաջողության ճանապարհին պահպանել լավ տրամադրությունն ու առողջությունը Հաջողության գումարելիներից մեկն էլ կանգառների եւ ժամանակավոր անհաջողությունների անխուսափելիության գիտակցումն է Անընդհատ սովորել ու յուրացնել նորը, նշանակում է անընդհատ աճել որպես անհատ Անհաջողության վերջին աստիճանը հաջողության առաջին աստիճանն է Հիմարություն է մեռնելը մահվան սարսափից։ Սենեկա Այս կյանքում միայն նա կարող է հաղթել, ով կհաղթահարի իր վախը, ալարկոտությունն ու անվստահությունը։ Սուվորով Ձեր կյանքի վերջում աշխարհը պիտի դառնա ավելի լավը, որովհետեւ Դուք եք այնտեղով անցել Օրինակ վերցրեք արեւի ժամացույցից, միայն ուրախ ու լուսավոր օրերի հաշիվը պահեք։ Գերմանական ասացվածք Կանխելն ավելի հեշտ է եւ 15-20 անգամ ավելի էժան, քան հետեւանքները վերացնելը։ Վտանգը սարսափելի բան է. չի ճանաչում ոչ ազգություն, ոչ սեռ ու տարիք, ոչ կուսակցական պատկանելություն ու հասարակական դիրք։ Խուճապը կարող է ավելի մեծ ավերածություններ պատճառել, քան բուն աղետը։ Արտակարգ իրավիճակներում լրատվությունը նման է սննդի. այն պետք է տրվի ժամանակին եւ անհրաժեշտ չափաբաժնով։ Փորձանքը գալուց առաջ լուր չի ուղարկում. ուրեմն հարկավոր է պատրաստ լինել միշտ։ | |
Հավանեցի՞ր, մի հապաղիր LIKE-իր
Категория: Հետաքրքիր է իմանալ | comments: |
Всего комментариев: 0 | |