Главная » 2012 » Октябрь » 26 » Ծրագրերի ավտոմատ տեղադրման վեբ ծառայություն – Ninite
 

02:23
Ծրագրերի ավտոմատ տեղադրման վեբ ծառայություն – Ninite

Նոր համակարգիչ կամ նոութբուք գնելիս, և իհարկե համակարգչում նոր օպերացիոն համակարգ տեղադրելիս, միշտ ծրագրերի տեղադրման խնդիր է առաջ գալիս: Մեր ժամանակներում այնքան շատ օգտակար և անհրաժեշտ ծրագրեր կան, որ դրանք բոլորը հիշել կամ ամեն անգամ դրանց թարմ տարբերակները փնտրելը իսկական գլխացավանք է: Այսօր ուզում եմ պատմել Ձեզ Ninite կայքի մասին, որը որ կօգնի Ձեզ բոլորովին անվճար և բավականին հեշտ տարբերակով տեղադրել Ձեր համակարգչում ժամանակակից և անվճար ծրագրեր:

Ծրագրերը, որոնք ցանկանում եք տեղադրել Ձեր համակարգչում, պետք ընտրել կայքի գլխավոր էջից` նշում կատարելով անվան սկզբում գտնվող փոքրիկ քառակուսիների մեջ: Ընտրությունը կատարելուց հետո, կայքի ներքևում սեղմում ենք Get Installer կոճակը և ներբեռնում հատուկ մեր համար գեներացված տեղադրման ծրագիրը, որը որ կտեղադրի կամ կթարմացնի մեր ընտրած ծրագրերը մեր համակագրչում:

Իհարկե ծառայությունը օգտակար է և կազմակերպված է բավականին բարձի մակարդակով, սակայն այն ունի նաև իր անհարմար կողմերը: Օրինակ, ցանկացած ծրագիր տեղադրվում է լրելյան հասցեներում. այսինքն եթե դուք Ձեր համակարգչում ծրագրերը տեղադրում եք այլ դիսկի վրա, ապա այս տարբերակով Ձեր ուզածին չեք հասնի: Վերջում նշենք նաև, որ ծառայությունը ծրագրերը տեղադրում է առանց գովազդի և թուլբառների, որոնք ստանդարտ տեղադրման ժամանակ տեղադրվում են ծրագրերի հետ միասին:

Բացի անվճար վեբ-ծառայությունից, Ninite -ը ունի նաև 9,99 $ արժողությամբ ծրագիր, որը որ նախատեսված է տեղադրված ծրագրերը ավտոմատ թարմացնելու համար:


Հավանեցի՞ր, մի հապաղիր LIKE-իր






Категория: Համակարգչային | comments: | Просмотров: 800 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Вверх
Widget:HTblog