Главная » 2012 » Октябрь » 26 » CCleaner 3.21 – համակարգի անվճար մաքրում
 

02:23
CCleaner 3.21 – համակարգի անվճար մաքրում

Թարմացվել է համակարգչի աշխատանքը օպտիմալացնող անվճար ծրագիրը:

CCleaner – համակարգը օպտիմալացնելու համար անվճար ծրագիր է, ինչպես նաև գործիք, որը կօգնի համակարգիչը օգտագործողին պահել իր գաղտնիությունը: CCleaner մաքրում է չօգտագործվող և ժամանակավոր ֆայլերը Ձեր համակարգչից, ապահովվում է Windows համակարգի արագ աշխատանքը և տեղ է ազատում կոշտ սկավառակի վրա:

CCleaner վերջին տարբերակի փոփոխությունները.

  • Ավելացվել է Windows Server 2012 ապահովում.
  • Ավելացվել է Opera 12-ի քեշի մաքրում.
  • Բարելավվել է ինքնանավերբեռնման մոդուլի աշխատանքը.
  • Բարձրացվել է համակարգի վերականգնման գործիքի աշխատանքի ճշտությունը.

CCleaner-ի առանձնահատկությունները.

  • Ինտերնետ սերֆինգի հետքերի մաքրում – մաքրում է այցելության պատմությունը, cookies, ժամանակավոր ֆայլերը և ներբեռումների պատմությունը բոլոր հանրահայտ բրոուզերներում – Internet Explorer, Opera, Firefox, Google Chrome, Safari.
  • Windows-ի աշխատանքի հետքերի մաքրում – փոխանակման բուֆեր, ժամանակավոր ֆայլեր և Windows-ի պատմության ֆայլրեր, վերջին փաստաթղթերի ցուցակը, որոնման պատմությունը, զամբյուղի ֆայլերը և այլն.
  • Այլ ծրագրերի տվյալների մաքրում – [b]CCleaner[/b]-ը նաև մաքրում է այլ ծրագրերի ժամանակավոր ֆայլերը և վերջերս բացված ֆայլերի ցուցակը, օրինակ` Media Player, Safari, eMule, Kazaa, Google Toolbar, Netscape, MS Office, Nero, Adobe Acrobat, WinRAR, WinAce, WinZip և ուրիշներ…
  • Ռեեստրի մաքրում և օպտիմիզացում – ծրագրում ներառված ռեեստրի մաքրիչը թույլ է տալիս անցկացնել դիագնոստիկա, հայտնաբերելով խնդիրները և չօգտագործվող գրառումները: Մաքրվում են նաև չօգտագործվող ֆայլային ընդլաընումները, ActiveX, ClassID, ProgID, DLL ընդհանուր գրադարանի կառավարման էլեմենտները, համակարգից ջնջված տառատեսակները, օգնության ֆայլերը, պատկերակները, սխալ պիտակները և այլն.
  • CCleaner-ի օգտագործումը անվնաս է համակարգի համար – այս ծրագիրը մշակվել է այնպես, որ լինի պարզ և անվտանգ օգտագործման համար: CCleaner-ն ունի ստուգման մի քանի մակարդակ, այդ իսկ պատճառով դուք կարող եք համոզված լինել, որ համակարգի նորմալ աշխատանքը չի խափանվի որև է ինֆորմացիա ջնջվելիս:
  • Ֆայլերի ամբողջական ջնջումCCleaner կարողանում է ամբողջականորեն ջնջել ֆայլը այնպես, որի դեպքում ոչ մի միջոցով հնարավոր չի լինի ֆայլի հետագա վերականգնումը:

Ներբեռնել ծրագրի վերջին տարբերակը կարող եք այս հասցեից


Հավանեցի՞ր, մի հապաղիր LIKE-իր






Категория: Համակարգչային | comments: | Просмотров: 1024 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Вверх
Widget:HTblog