Главная » 2012 » Ноябрь » 23 » Ձեռքի որ մատին եք դնում մատանին
 

02:51
Ձեռքի որ մատին եք դնում մատանին
Բոլորս էլ գոնե մեկ անգամ մտածել ենք, թե մեր ձեռքի որ մատին մատանի դնենք: Շատերը մատանի են դրել տարբեր մատերի, կամ մի քանի մատի միաժամանակ: Բայց մեր մտքով երբեք չի անցել, որ այս կամ այն մատին դրված մատանին կարող է ինչ-որ ազդեցություն ունենալ մեր բնավորության վրա: Պարզվում է, որ ձեռքի մատներից յուրաքանչյուրին դրված մատանին ուժեղացնում է մարդու բնավորության այս կամ այն գիծը: Եկեք միասին պարզենք, թե որ մատին դրված մատանին բնավորության որ գիծն է ուժեղացնում.
1. Ցուցամատին դրված մատանին. Մատանու առկայությունը այս մատի վրա զգալիորեն ավելացնում է ինքնավստահությունը` դարձնելով մարդուն հպարտ: Այս հատկանիշերն ավելի են զարգանում անընդհատ կրելու դեպքում, դա հանգեցնում է եսամոլության, ինքնահավանության, շատ մեծ կարծիքի իր անձի նկատմամբ, սանձարձակության:

2. Միջնամատին դրված մատանին. Այս ընտրությունը թերևս լավագույնն է` ներդաշնակեցնողը. չի ուժեղացնում և չի ցուցադրում բնավորության բացասական գծերը, իսկ չափազանց վառ արտահայտված գծերը` հարթեցնում է: Միջնամատի վրա մատանի կրողը դառնում է ավելի հանգիստ, զուսպ և հավասարակշռված: Չնայած, երկար կրելը կարող է զարգացնել միայնակության ձգտում և ինքնամփոփություն:

3. Մատնեմատին դրված մատանին. Կրելով մատանի մատնեմատի վրա` մարդ սովորաբար ցանկանում է ուժեղացնել երջանկության զգացողությունն ու ներքին ջերմությունը: Մատնեմատն անմիջապես կապված է երջանկության, արվեստի և ճանաչման հետ: Մարդու ստեղծարար կարողությունները, գեղեցիկի նկատմամբ սերն ու հիացմունքը ուժեղանում են մատնեմատին դրված մատանու հետ: Իսկ եթե մարդ կրում է մեկից ավելի մատանի մատնեմատի վրա, ապա նա ենթագիտակցորեն զգում է նշյալ հատկանիշների պակասը և ցանկանում է ուժեցաղնել դրանք:

4. Ճկույթին դրված մատանին. Ընտրելով այս մատը մատանի կրելու համար` մարդ ձգտում է ուժեղացնել իր ինքնաարտահայտումը, մարդամոտությունն ու հաղորդակցման հմտությունները: Կարող են անգամ ուժեղանալ առեւտրային գործունեության ծավալելու կարողությունները:

5. Բթին դրված մատանին. Բթամատը զարդարող մատանի շատ քիչ է հանդիպում: Այսպիսի մարդը ցանկանում է առանձնանալ ամբոխից, լինել յուրօրինակ և անկրկնելի: Մատանին ուժեղացնում է անհատականությունը, էներգիան, զարգացնում է տրամաբանական մտածողություն, սակայն, թուլացնում է կամքը:

Հավանեցի՞ր, մի հապաղիր LIKE-իր






Категория: Հետաքրքիր է իմանալ | comments: | Просмотров: 1761 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Вверх
Widget:HTblog