21:54 Եթե տղամարդը չզանգահարեց առաջին հանդիպումից 36 ժամ հետո, նշանակում է՝ երկրոդը չի լինի | |
Նախկինում գործում էր 3 օրվա կանոնը, այսինքն հեռախոսազանգի պետք էր սպասել առաջին հանդիպումից 3 օրվա ընթացքում: Սակայն ինչպես ցույց են տալիս հարցումները, այս կանոնն այլևս չի գործում: Դա բնորոշ էր այն ժամանակների համար, երբ գոյություն չունեին բջջային հեռախոսները, իսկ այժմ բոլորն ունեն բջջային հեռախոսներ և 3 օրը չափազանց երկար է մտորումների համար: 36 ժամվա կանոնի մեջ ամենահիանալին այն է, որ այլևս անհրաժեշտ չէ 3 ամբողջ օր ընկնել կասկածանքների մեջ: Եթե մեկ ու կես օրն անցել է առանց հեռախոսազանգի, ուրեմն կարելի է խաչ քաշել այդ հարաբերությունների վրա և նոր ընկեր փնտրել,- ասում է match.com կայքի հարաբերությունների գծով մասնագետ Քեյթ Թեյլորը: Շատերը հարց են տալիս, թե ով պետք է զանգահարի առաջինը առաջին հանդիպումից հետո: Գենդերային դերերի մասին ավանդական պատկերացումները դեռևս արդիական են: Կանանց 22%-ը ասել են, որ իրենք առաջին չեն զանգահարի և կսպասեն հեռախոսազանգի տղամարդուց: Տղամարդկանց միայն 5%-ն են կարծում, որ հանդիպումից հետո առաջինը պետք է զանգահարի կինը: Երկրորդ հանդիպում ցանկանալով՝ տղամարդիկ առավել համառ են, քան կանայք: Տղամարդկանց 31%-ը խոստովանել են, որ մերժումից հետո ևս մի քանի անգամ փորձում են հանդիպում նշանակել և միայն երրորդ մերժումից հետո հանձնվում են: Կանանց 28%-ը խոստովանել են, որ ամեն տեսակ հարաբերությունները դադարեցնում են առաջին իսկ մերժումից հետո: | |
Հավանեցի՞ր, մի հապաղիր LIKE-իր
Категория: Հետաքրքիր է իմանալ | comments: |
Всего комментариев: 0 | |