Главная » 2011 » Ноябрь » 25 » «Գաղտնիության» էտալոն համարվող Skype-ի կոդերը տեղադրվել են ինտերնետում
 

02:11
«Գաղտնիության» էտալոն համարվող Skype-ի կոդերը տեղադրվել են ինտերնետում
«Գաղտնիության» էտալոն համարվող Skype-ի կոդերը տեղադրվել են ինտերնետում

IP հեռախոսակապ տրամադրող Skype ընկերությունը, որը համարվում է ամենավստահելի կապի միջոցը, քանի որ այն հնարավոր չէ կոտրել, լուրջ խնդիրների առջև է կանգնել: Մի քանի օր առաջ եգիպտացիները հայտնել էին, թե Եգիպտոսի գաղտնի ծառայություններից մեկում հեղափոխությունից հետո հայտնաբերվել էր զրույցի սղագրություն, որը կատարվել էր Skype ծրագրի միջոցով: Եֆիմ Բուշմանով անունով ծրագրավորողն իր բլոգում հայտնել է, որ կարողացել է ստանալ Skype-ի պրոտոկոլի գաղտնի կոդը, ինչի համար նա կիրառել է reverse engineering ինֆորմացիայի մշակման մեթոդը: Այս մեթոդի էությունն այն է, որ ծրագրավորողը ստանում է կոդ, որը համարժեք է գոյություն ունեցողին: Բուշմանովն այդ կոդերը տեղադրել է մի քանի կայքերում, սակայն միաժամանակ նշել է, որ օգտագործել է Skype-ի հին տարբերակը, որն արդեն չի օգտագործվում: Skype-ը մեծ գլխացավանք է համարվում հատուկ ծառայությունների համար, քանի որ համարվում էր, որ հնարավոր չէ ստանալ այն կոտրելու կոդերը: Ռեժիմային երկրներում այս ծրագիրն այլախոհների համար գաղտնիությունը պահելու լավագույն միջոցն է:
Просмотров: 897 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Вверх
Widget:HTblog