Главная » 2012 » Декабрь » 1 » «Գեղեցկության ինդուստրիայի» ապրանքներ, որոնք կարող են սպանել
 

03:44
«Գեղեցկության ինդուստրիայի» ապրանքներ, որոնք կարող են սպանել
The Washington Post թերթը հրապարակել է տեղեկատվություն, համաձայն որի շրթներիկի ավելի քան 400 արտադրողներ օգտագործում են արճիճ՝ արտադրության մեջ, ինչը կարող է բացասական ազդել օրգանիզմի հիմնագան գործունեության վրա և վնասակար է մարդու բոլոր օրգանների համար։ Թերևս միայն Մեծամորում այս փաստը կարող է ուրախություն պատճառել, քանզի ինչպես հայտնի է, արճիճը պաշտպանում է ճառագայթումից։
Այլ հետազոտությունները ցույց են տվել, որ սննդամթերքն անհամեմատ ավելի մեծ քանակությամբ արճիճ են պարունակում քան շրթներկը, սակայն, փաստը մնում է փաստ. այս մետաղի ազդեցությունը օրգանիզմի վրա կարող է մահացու լինել։. Միայն թե տարակուսանք է առաջանում. ինչու՞ սննդի մեջ անհամեմատ ավելի մեծ քանակություններով առկա արճճի մասին առանձնապես չեն անհանգստանում, իսկ խեղճուկրակ շրթներկի պարագայում՝ հայոց հարց է դառնում դրա չնչին պարունակությունը։
Շրթունքների փայլը թայլուն է դարձնում վազելինը, որը հանդիսանում է նավթի վերամշակման արդյունքում ստացվող ենթամթերք։ Իր կյանքի ընթացքում, միջին ստատիստիկական կինը անգիտակցաբար ուտում է ավելի քան երեք կիլոգրամ նավթարդյուանբերության թափոններ, սակայն կանայք թո չշտապեն խուճապի մատնվել, որովհետև կյանքի ընթացքում մենք մի քանի կիլոգրամ էլ փոշի եննք ուտում ու մի քանի տասնայկ կիլոգրամ այ քիմիատներ, բայց օրգանիզմի ֆունկցիաներից մեկն էլ հենց նրանում է կայանում, որ այն հեռացնի անպետք նյութերը, այն բանից հետո, երբ իիր համար «վերցնում է» անհրաժեշտ քիմիական և օրգանական նյութերը։
Եվրոպական Միությունում արգելվել է վազելինի պարունակությամբ ապրանքների աչտադրությունը, քանի որ, հետազոտությունները ցույց են տվել, որ կրծքի քաղցկեղով տառապող կանանց կեսի մոտ, արյան մեջ վազելինի պարունակությունը երկու անգամ ավելի է նորմայից։ Հիմա ես այդպես էլ չհասկացա, ծխելն է քաղցկեղ առաջացնում, թե՞ վազելինը, և եթե այդպես է, ի՞նչը քաղցկեղ չի առաջացնում։
Սփրեյի տեսքով ավտոարևայրուքը (զաագառը) միշտ ներկայացվել է, որպես ամենաանվտանգ եղանակը՝ մաշկին ցանկալի թխություն հաղորդելու համար, սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ այսդ սփրեյերի հիմնական բաղադրիչ հանդիսացող DHA նյութը կարող է վնասել մաշկի բջիջները և քաղցկեղ առաջացնել (սիգարետ, վազելին, սփրեյ - նոնոնո, քխ է)։.
Մաշկին թխություն հաղորդող քիմիական նյութն անվնաս է, եթե այն օգտագործում ես դրսից, բայց երբ այն օգտագործվում է սփրեյի տեսքով, այն կարող է ներթափանցել շնչառական համակարգի միջոցով և մահացու վտանգ ստեղծել՝ դառնալով թունավորման պատճառ։ Մարդ հասկանա, թե էդ ինչու են արտադրելուց և վաճառելուց հետո միայն նման աչքալուսանքներ անում։
Գիտնականների ցնցող բացահայտումներից զերծ չեն մնացել նաև եղունգների լաքը, որոնց բաղադրության մեջ է մտնում DBP նյութը։ Այն կարող է պոտենցիալ վտանգ ներկայացնել, ուստի արգելվել է դրա օգտագործումը։
Այդ նյութը գիտնականները օգտագործում են մաացած հյուսվածքների պահպանման համար։ Այն կարող է առաջացնել աստմա և անգամ քաղցկեղ (սիգարետ, վազելին, սփրեյ, լաք - քաղցկեղ)։ Այնուամենայնիվ, որոշ գիտնականներ համարում են, որ նման անհանգստությունները չափազանցացվա են (փաստորեն ոչ բոլոր գիտնականներն են տառապում պարանոյայով)։
Շրջակա միջավայրի պահպանությամբ զբաղվող մասնագետներն ահազանգում են, որ վիտամին A-ն, որը պարունակում են արևապաշտպան մածուկների 40 տոկոսը, վնասակար է մաշկի համար, հատկապես եթե այն ենթարկվում է արևային ճառագայթների ազդեցությանը։
Դե բնականաբար, արդեն դուք էլ հասկացաք, որ սա ևս կարող է առաջացնել քաղցկեղ՝ համաձայն որոշ գիտնականների, այնպես որ «նոնոնո քխ է»-ի շարքին քումարվում են նաև մածուկները։ Արդարության համար, պետք է նշեմ, որ այս դեպքում ևս գտնվել են գիտնականներ, որոնք չեն տառապում կպչուն մտքերով և ամեն ինչի մեջ քաղցկեղի հարուցիչ չեն տեսնում։ Սրանք էլ իրենց հերթին հայտարարել են, որ հետազոտություններն արվել են մկների վրա, որոնք անհամեմատ ավելի հակված են մաշկ քաղցկեղին, քան մարդիկ, ուստի խուճապի մատնվել պետք չէ։
Դեռ անցած դարի 60-ական թվականներից լայն տարածում ունի կարծիքը, որ դեզոդորանտների պարունակության մեջ մտնող որոշ նյութերը ևս կրծքի քաղցկեղի հարուցիչ են, սակայն համապարփակ և հանգամանալից հետազոտությունները միայն մասամբ են հաստատել նման թեզերի արդարացիությունը։
Բանն այն է, որ դեզոդորանտների մեջ պարունակվող քիմիական տարրերը կարող են բարձրացնել օրգանիզմում առկա էստրոգենի մակարդակը, ինչն իր հերթին բերում է կաթնագեղձի հյուսվածքների աճին, որն իր հերթին նոր կարող է նպաստել քաղցկեղի առաջացմանը։ Այնպես որ մի շտապեք ուրախանալ ու դեզոդորանտներին ջան ասել, սրանք էլ ավելացան սևցուցակին։
Հետազոտությունները ցույց են տվել, որ այն կանայք, որոնք դեռ 80-ական թվակններից գերադասել են մազերը մուգ գույնի ներկերով ներկել ավելի շատ են հակված եղել նեխոնդժինսկու լիմֆոմա ունենալու ռիսկին։
Հետագա հետազոտությունները ցույց են տվել, որ այն վարսահարդարները, ովքեր մազերի ներկերի հետ աշխատում են 5 տարուց ավել, 3 անգամ ավելի հակված են կրծքի քաղցկեղ ունենալու ռիսկին, քան կանայք, ովքեր գործ չեն ունենում մազերի ներկերի հետ։
Մազերի բրազիլական կերատինային բուժումը (ԲԿԲ) շատ տարածված է աղջիկների շրջանում, որովհետև մազերին փայլ է հաղորդում, դրանց ծավալ և հավասարություն է հաղորդում, անկախ դրանց սկզբանական վիճակից։
«Կախարդությունը» տեղի է ունենում կերատինային պրոտեիններրի ազդեցության շնորհիվ, սակայն փորձագետները համարում են, որ իրականում դա պայմանավորված է ֆորմալդեհիդի ազդեցությամբ։ Բացի դրանից, ԲԿԲ-ի ժամանակ տեղի է ունենում վնասակար գոլորշիացում, որը ևս կարողղ է վնասել մարդու առողջությանը։
ՄԱրդիկ, ովքեր չեն կարողանում իրենց թույլ տալ թանկարժեք զարդեղեն գնել հաճախ դրաննց փոարեն էժանագին բիժուտերի են ձեռք բերում, ինչը էժան բիժոտերիայի բիզնեսը բավականին եկամտաբեր է դարձնում, հատկապես այդ բիզնես՝ դեռահաս աղջիկների պահաննջներին ուղղված սեգմենտը։
Նման բիժույի բաղադրության մեջ ինչ ասես չկա, որ կարող է սպանել մարդուն։ հետազոտված նմուշների 99 տոկոսում հայտնաբերվել է արճիճ, մկնդեղ, կադմիում և սնդիկ։ Դրանց քառորդ մասում հայտնաբերվել են տոքսններ, որոնք բերում են մտավոր ունակությունների անկման և իհարկե՝ քաղցկեղի։
Կորսետների վնասակարության մասին պատմություններն արդեն վաղուց պատմության գիրկն են անցել, բայց հայտնի նյարդաբանների պնդմամբ, ժամանակակից հագուստի այնպիսի նմուշներ ինչպիսիք են այսպես կոչված սկիննի-ջինսերը, կամ Spanx անդրավարտիքները, կարող են ոչ պակաս վնասել առողջությանը։
Նեղ հագուստը կարող է առաջացնել թրոմբեր, ինչպես նաև միզապարկի բորբոքում։ Որոշ դեպքերում, վերոնշյալ ջինսերը, որոնք պետք է կազմվածքը ավելի գեղեցկացնեն, կարող են վնասել ազդրերի վրայի մաշկը։
Միկրոասեղներով բուժման պրոցեդուրան խոստանում է դեմքի մաշկի առողջացում, սակայն այս սարքից օգտվողներից շատերը բողոքում են, որ այն ավելի շուտ վննասում է մաշկը, քան օգնում։ Ըստ ամենայնի, բողոքողները տեղյակ չեն, որ պետք չէ գրտնակի պես պինդ սեղմել այդ սարքը երեսով գլորելիս...
Կա նաև այլ վտանգ, կապված դեմքի մաշկի բուժման այս եղանակի հետ։ Եթե մարդ օգտվում է նման ծառայությունից գեղեցկության սրահներում, ապա ցանկալի է, որպեսզի համոզվի, որ տվյալ սրահն ունի հնարավորություն պատշաճ ստերիլիզացիա իրականացնելու, այլապես մեծ խնդիրներ կարող են առաջանալ։
Կրծքի իմպլանտներն այսօրվա դրությամբ ամենատարածվածն են մարդկային մարմնի փոփոխություններ առաջացնող միջոցների ցուցակում։ Որոշ տվյալների համաձայն, մինչև 10 միլլիոն կին (և ոչ միայն կին) դիմել է նման վիրահատության։
Երբեմն, հիվանդները մահանում են հենց բիրահատության ժամանակ, բացի դրանից, իմպլանտների հնարավոր կողմնակի էֆֆեկտներն են. մկանային պատռվածքները, սպիներ, ուժքին ցավեր և մահացու ախտահարումներ։
Ամեն օր շպարվելն ամենևին էլ կնոջ երազանքը չէ, այնպես որ, որոշ երկրներում բավականին մեծ տարածում է գտել այսպես կոչված մշտական շպարը, որը հայտնի է նաև որպես միկրոպիկմենտավորում։
Էստ էության, այս պրոցեդուրան շատ մոտ է դաջվածք անելուն և ինչպես և դաջվածքի դեպքում, խիստ ցանկալի է այն վստահել կվալիֆիկացված մասնագետի։ Օրինակ ԱՄՆ-ում պատկան մարմիններն առհասարակ կոչ են անում հրաժարվել այս պրոցեդուրայի կիրառությունից, որը կարող է բերել դեմքի վրա ուռուցքների, ինչպես նաև մաշկի քաղցկեղի առաջացման։
Չնայած այն հանգամանքին, որ որպես կանոն դաջվածքների սրահները գտնվում են պետության ուշադրության կենտրոնում, սիկ դրանց գործունեությունը կարգավորվում է տեղական օրենսդրությամբ, շատ քիչ բան է արվում, որպեսզի հետևողականորեն կատարվեն այդ օրենքները։
Արդյունքում, խիստ բարձր է ալլերգիկ ռեակիաների առաջացման ռիսկը, ինչպես նաև մաշկի խրոնիկ հիվանդությունների, ՄԻԱՎ-ի վիրուսով, սիֆիլիսով, հեպատիտ B և C-ով վարակվելու վտանգը։
Մահացու վտանգ են ներկայացնում նաև բոլոր մնացած կոսմետիկ միջոցները։ Չնայած, որ բոլոր նոր քիմիական նյութերը թեստավորվում են, այնուամենայնիվ անհնար է կանխագուշակել դրանց երկրաժամկետ բոլոր հետևանքները, այնպես որ կին լինելը շարունակելու է վտանգավոր լինել, քանի դեռ դու օգտվում ես այս միջոցներից։
Որպես ամփոփում, ներկայացնեմ նաև վերջերս բացահայտված նոր կոսմետիկ «մարդասպանին»՝ ֆտալատներին, որոնք մտնում են գրեթե բոլոր կոսմետիկ միջոցների բաղադրության մեջ և կարող են առաջացնել շաքարախտ։

Հավանեցի՞ր, մի հապաղիր LIKE-իր






Категория: Օգտակար | comments: | Просмотров: 1571 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Вверх
Widget:HTblog