Главная » 2012 » Октябрь » 28 » Գիտեի՞ք որ
 

14:47
Գիտեի՞ք որ
  • Հայոց Ցեղասպանության ընթացքում թուրք ոճրագործների կողմից սպանվեց ավելի քան 1.500.000 խաղաղ հայ բնակչություն:
  • Հայոց Ցեղասպանությունը պաշտոնապես առաջինը ճանաչել է Ուրուգվայը:
  • 1915 թ-ի ապրիլի 24-ին Կ. Պոլսում ձերբակալվեցին և հետագայում դաժանորեն սպանվեցին այնպիսի հայորդիներ, ինչպիսիք են Սիամանթոն, Գրիգոր Զոհրապը, Ռուբեն Սևակը, Դանիել Վարուժանը և այլ առաջադեմ մտածողներ։
  • 1915 թ. ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին 235 հայ մտավորականներ, իսկ ապրիլի 29-ին նրանց թիվը գերազանցեց 800-ը։ Հետագայում բոլորն էլ սպանվեցին թուրք ոճրագործների կողմից:
  • 1915 թ-ի ապրիլի 19 — մայիսի 17 Վանի հայությունը դիմեց ինքնապաշտպանության, որն ավարտվեց հայերի լիակատար հաղթանակով:
  • 1974 թ-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի հաշվարկներով Արևմտյան Հայաստանի 913 պատմական հայկական հուշարձաններից 464-ը ավերվել են հիմնահատակ, 252-ը ավերակների մեջ են, իսկ 197-ը կարիք ունի շտապ վերանորոգման:
  • Հայոց Ցեղասպանության կազմակերպիչների` երիտթուրքեր պարագլուխների մահվան դատավճիռներն ի կատար ածեցին հայերը «Նեմեսիս գործողության» շրջանակներում:
  • Մալթայում ամուսիներն ազատ կարող են բաժանվել, բայց կրկին չեն կարող ամուսնանալ մեկ ուրիշի հետ։
  • 1982 թ-ին Սոֆի Լորենը լքեց Իտալիան` այն բանից հետո, երբ 17 օր անցկացրեց բանտում հարկերը չմուծելու համար:
  • Էկվադոր և Հասարակածային Գվինեա երկրների անվանումը կապված է այդ երկրների հասարակածում գտնվելու հետ:
  • Բարսելոնա ՖԱ-ի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն Ալկանտարան է, ով 357 հանդիպման ընթացքում խփել է 357 գնդակ (հանդես է եկել 1912-1927 թթ. ընթացքում)
  • Րաֆֆին հանդես է եկել «Մելիքզադե», «Անանուն» և «Մել» կեղծանուններով:
  • Դերասան-դերասանուհիներից ամենաշատը Օսկարի ներկայացվել է Մերիլ Սթրիփը` 17 անգամ, որից 14-ը կնոջ գլխավոր դերի համար, ստացել է 3 Օսկար, երկրորդ տեղում Ջեք Նիկոլսոնն է` 12 անգամ, որից 8-ը տղամարդու գլխավոր դերի դերի համար, նույնպես ստացել է 3-ը, իսկ Քեթրին Հեփբորնը ստացել է 4 Օսկար, ինչը ռեկորդային ցուցանիշ է ու դեռևս չի հաջողվել կրկնել այն ոչ մի դերասան-դերասանուհու:
  • Մեկ վայրկյանի ընթացքում Երկիրն իր ուղեծրով Արևի շուրջ անցնում է 29 785,9 մ:
  • Հունգարիայի պաշտոնական լեզուն մինչև 1844 թ. լատիներենն էր։
  • հունգարերենը և ֆիններենը հնդեվրոպական լեզուներ չեն։
  • Աշխարհում կա ավելի քան 6700 կենդանի լեզու։
  • Ինդոնեզիայում խոսում են ավելի քան 365 լեզու։
  • Ամենաերիտասարդ լեզուն Աֆրիկանս լեզուն է, որը խոսվում է Հարավային Աֆրիկայում։
  • Սոմալին աշխարհի միակ երկիրն է, որտեղ խոսում են միայն մեկ լեզվով՝ Սոմալերեն։
  • Բասկերենը համարվում է սովորելու համար ամենադժվար լեզուն։ Այն խոսվում է հյուսիսային Իսպանիայում։
  • Աշխարհի բոլոր օդաչուները խոսում են անգլերեն։
  • Մայրիկ ֆիլմում գլխավոր դերերից մեկը մարմնավորած Օմար Շարիֆին ֆիլմում նկարահանվելու պատճառով արգելվել է Թուրքիա մուտք գործել:
  • 1777 թ–ին Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ Մեծը հրովարտակ արձակեց, որով արգելում էր հասարակ մարդկանց սուրճ ըմպել։ Այս հրամանի անսխալ կատարումը վերահսկելու համար կային նույնիսկ հատուկ պաշտոնյաներ՝ «kaffee schnuflers»՝ «սուրճի լրտեսներ»։
  • 2008 թ-ի հոկտեմբերի 16-ին Արցախի Հանրապետությունում տեղի ունեցավ «մեծ հարսանիք». 687 զույգից 550-ը նշանվեցին Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարում, իսկ մնացածը Գանձասարում:
  • Նռան գույնը ֆիլմը նկարահանվել է Սրբանեսի վանքում` Լոռու մարզի Արդվի գյուղի մոտակայքում։
  • Ճապոներեն թուղթ բառը նշանակում է նաև «աստվածություն»:
  • Google ընկերության անվանումը ծագել է «գուգոլ» (googol) բառի աղավաղումից: Գուգոլը ավելի շատ է, քան տիեզերքի՝ մեզ հայտնի հատվածի բոլոր մասնիկները միասին վերցրած, որոնց թիվը, տարբեր հաշվարկներով, տատանվում է 1079-ից 1081-ի սահմաններում:
  • 1930 թ-ի Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման խաղում գրանցված արդյունավետության ռեկորդը` 5 գոլ, բարելավվեց միայն 2006 թ-ի առաջնությանը:


Հավանեցի՞ր, մի հապաղիր LIKE-իր






Категория: Հետաքրքիր է իմանալ | comments: | Просмотров: 921 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Вверх
Widget:HTblog