Главная » 2012 » Октябрь » 29 » Համակարգիչը նաև վնասում է մեր օրգանիզմը
 

15:55
Համակարգիչը նաև վնասում է մեր օրգանիզմը
Համակարգչային աշխատանքը համարվում է ոչ փոշոտ, բայց օրգանիզմի համար իսկական թութք է: Բառիս ուղղակի իմաստով: Ու դա ստեղնաշարի աշխատավորների միակ "մասնագիտական հիվանդությունը" չէ:
Աչքերը կարմրում են
Համակարգչով երկարատև աշխատանքը կարող է հանգեցնել «նորաձևե հիվանդության` չոր աչքի ախտանիշին: Սա չորացած օդով տարածքում աշխատելու հետևանք է: Ոչ բավարար խոնավությունը ցանկացած գրասենյակին բնորոշ խնդիր է, որտեղ կան մարտկոցներ, գործում է օդորակիչը, իսկ պատուհանները երբեք չեն բացվում, և 30-45% խոնավության փոխարեն առկա է 9% խոնավություն: Բացի այդ` մոնիտորին նայող մարդն աչքերն ավելի քիչ է թարթում, ինչը նշանակում է, որ դրանք խոնավացնող արցունքաթաղանթի պահպանման համար արցունքի անհրաժեշտ քանակը քիչ են ստանում:
Այս խնդիրը հեշտ է լուծվում` ձեռքի տակ ունեցեք «արհեստական արցունքիե միջոցներ (մի շփոթեք կաթիլների հետ, որոնք վերացնում են կարմրությունը): Հաճախ մի կաթեցրեք, որովհետև անոթները կընտելանան խթանիչին:
Գլուխը խշշում է
Համակարգչի սիրահարների միգրենն առավել հաճախ տեսողական լարվածության և գլխի սխալ դիրքի հետևանք է: Ողնաշարի վզի մասն ավելորդ ծանրություն չի զգա, եթե ստորին ծնոտը մարմնի նկատմամբ լինի 90 աստիճան անկյան տակ: Հիմա հետևեք ձեզ և գործընկերներին` մեկի ծնոտը սեղմված է կրծքին, երկրորդը համակարգչին նայում է կարծես սեղանի տակից, երրորդի գլուխը հակված է ուսին, և ողջ մարմինը ծռված է: Իսկ երեկոյան բոլորը բողոքում են գլխացավից: Եվ քանի որ ողնաշարի վզի մասի վրա ծանրությունը պարբերական է` ուղեղի արյան շրջանառության խախտման պատճառով գլխացավերը դառնում են հաճախակի: Շարժվեք: Ցանկացած անշարժ դիրք վնասակար է, իսկ շարժումը դրանից խուսափելու ամենապարզ եղանակն է:
Ձեռքերը չեն ենթարկվում
Մեկ րոպե ուշադրությունը շեղեք համակարգչից և նայեք ձեր աջ ձեռքին: Հավի թաթի՞ է նման: Հին, կոտրված թակարդի՞: Քչերն են երեկոյան ուշադրություն դարձնում մատների քարացմանը, դաստակների ծանրությանն ու այտուցներին: Հենց այդպես է սկսվում դաստակային խողովակի ախտանիշը: Հետագայում ձեռքերը կցավեն առանց պատճառի, անգամ գիշերվա կեսին, մատները կդառնան ավելի թույլ, կսկսեն դողալ, կդժվարանաք ծանրություն բարձրացնել:
Երբ ձեռքը ջղաձգորեն է սեղմում «մկնիկըե` սեղմվում է կենտրոնական նյարդը` այն անցնում է հենց դաստակի շրջանով: Խախտվում են արյան շրջանառությունը և մատների զգայունակությունը, իսկ միջոցներ չձեռնարկելու դեպքում ժամանակի ընթացքում առաջանում են նշված տհաճությունները:
Սովորեք «մկնիկըե ճիշտ բռնել: Պատկերացրեք, որ այն կենդանի է` եթե մի քիչ ամուր սեղմես` կխեղդես, եթե բռնես ինչպես պատահի` դուրս կպրծնի: Ձեռքը պետք է սեղանի վրա ազատ դրված լինի:
Մեջքը ցավում է
Մեջքն ավելի քիչ կտուժեր, եթե հնարավոր լիներ համակարգչով աշխատել կանգնած կամ պառկած: Բայց ստիպված ենք նստել: Ավելին` նստել առաջ հակված: Դա ինչի՞ է հանգեցնում: Նախ` առաջին աստիճանի օստեոխոնդրոզի, որի դեպքում քայքայվում է միջողնաշարային սկավառակի կռճիկը: Հետո փոփոխություններ կլինեն սկավառակի ոսկրային կազմության մեջ: Հետագայում, երբ օստեոխոնդրոզն ընդգրկի ողջ ողնաշարը, կառաջանան ճողվածքներ, ընդ որում առանց ակնհայտ վնասվածքների, պարզապես` մկանների կամայական կծկումներից: Սովորաբար համակարգչի սիրահարներն այն փուլում են բժշկի դիմում, երբ տանջում են մեջքի սուր ցավերը: Նրանցից ոմանք 30 տարեկան են, այնինչ երրորդ աստիճանի օստեոխոնդրոզը բնորոշ է 40-60 տարեկան մարդկանց:

Հավանեցի՞ր, մի հապաղիր LIKE-իր






Категория: Օգտակար | comments: | Просмотров: 858 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Вверх
Widget:HTblog