Главная » 2012 » Декабрь » 6 » Հոլիվուդյան աստղերը մինչ հայտնի դառնալը
 

16:10
Հոլիվուդյան աստղերը մինչ հայտնի դառնալը

Նիկոլաս Քեյջը ժամանակին պոպ-կորն էր վաճառում Լոս-Անջելեսի Fairfax թատրոնում:

Բրեդ Փիթը մինչ հայտնի դառնալը աշխատել է որպես բարմեն, վաճառող, մատուցող, վարորդ և նույնիսկ բեռնակիր:

Բոն Ջովին մինչև հայտնի ռոք խումբ հավաքելը Նյու-Ջերսիում տոների համար դեկորացիաներ էր ստեղծում:

Ջենիֆեր Լոպեսը, ավարտելով դպրոցը, ծնողների պնդմամբ ընդունվեց իրավաբանական գրասենյակ որպես օգնական:

Մեթյու ՄաքԿոնահին ուսանողական փոխանակման ծրագրով մեկ տարի անց է կացրել Ավստրալիայում և գումար վաստակելու համար աման էր լվացնում:

Ջենիֆեր Էնիսթոնը երիտասարդ տարիներին հավաքարար և մատուցողուհի էր աշխատում:

Ջուլիա Ռոբերթսը ժամանակին պաղպաղակ էր վաճառում Baskin Robbins-ում, ինչպես նաև աշխատում էր կոշիկի խանութում և ՄակԴոնալդսում:

Հյու Ջեքմանը ժամանակին ծաղրածու էր աշխատում և 50$ էր վաստակում ամեն շոուի համար:

Ռենե Զելվեգերը ուսանողական տարիներին մատուցողուհի էր աշխատում սթրիփթիզ ակումբում:

Ջոնի Դեպը գրիչներ էր վաճառում հեռախոսով:

Ումա Թուրմանը, 15 տարեկանում փախչելով ծնողներից Նյու-Յորք, աշխատանքի տեղավորվեց որպես աման լվացող պիցերիայում:

Պամելա Անդերսոնը ֆիտնեսի մարզչուհի էր աշխատում Վանքուվերում:

Միկ Ջագերը պատանեկան տարիներին պաղպաղակ էր վաճառում, իսկ Լոնդոնի տնտեսագիտության դպրոց ընդունվելուց հետո դռնապան էր աշխատում հոգեբուժարանում:

Մեգան Ֆոքսը բանանի զգեստ էր հագնում խանութում և դրանով գումար վաստակում:

Օզի Օսբորնը աշխատում էր սպանդանոցում:

Դենի Դե Վիտոն հատակ էր մաքրում իր ընտանիքին պատկանող լվացքատանը, իսկ այնուհետև սովորել է վարսավիրություն և աշխատել իր քրոջ գեղեցկության սրահում:

Քվենթին Տարանտինոն, 17 տարեկանում թողնելով դպրոցը, շվեյցար էր աշխատում պոռնոկինոթատրոնում:

Գվեն Սթեֆանին կաթի գործարանում վաճառողուհի էր աշխատում:

Բեյոնսեն հատակ էր լվանում իր մորը պատկանող վարսավիրանոցում:

Բիլ Մյուրեյը շագանակներ էր վաճառում փողոցում:

Ժան Ռենոն բեմի աշխատող էր:

Սիլվեսթր Ստալոնեն աշխատում էր թիկնապահ, այնուհետև գազանների վանդակների հավաքարար, ինչպես նաև նա արհեստավարժ թղթախաղով էր զբաղվում:

Դասթին Հոֆմանը ուսանողության տարիներին աման էր լվացնում ռեստորաններում:

Ալեն Դելոնը դիպլոմավորված մսագործ է:

Ջիմ Քերին երիտասարդ տարիներին հատակ էր մաքրում կարի գործարանում, աշխատել է նաև որպես շվեյցար:


Հավանեցի՞ր, մի հապաղիր LIKE-իր






Категория: Հետաքրքիր է իմանալ | comments: | Просмотров: 1332 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Вверх
Widget:HTblog