Главная » 2012 » Октябрь » 9 » Ինչ են պատմում ձեռքի մատները տիրոջ մասին
 

17:28
Ինչ են պատմում ձեռքի մատները տիրոջ մասին
Բոլորս էլ գիտենք, որ մարդու մասին տեղեկություն կարող ենք ստանալ նրա քայլվածքից, ձեռքի ափի գծերից, ինչպես նաև մատերի ձևից` որոնցից յուրաքանչյուրը օգնում է մեզ բացահայտել բնավորությունը: Իսկ հիմա բերեք ուսումնասիրենք նրանցից յուրաքանչյուրը: Կուզենայի իմանալ Ձեր կարծիքը` ինչքանով է այն համապատասխանում յուրաքանչյուրիդ: Բթամատ Դա մեր եսի խորհրդանիշն է: Փորձենք առանց հատուկ ջանքերի այն հեռացնել, նշանակում է` Դուք բնավորությամբ շփվող, մարդամոտ ու մեծահոգի եք, հեշտությամբ եք հարմարվում կյանքի պայմաններին:Եթե այդ անկյունը 90 աստիճան է և ավելի, Դուք հակված եք շռայլության, կամքի ուժի պակաս եք զգում և դժվարանում եք հավատարմության պահպանման հարցում: Եթե բթանատը դժվարությամբ կամ ընդհանրապես չի շեղվում որևէ ուղղությամբ, ապա դա խոսում է համառության և հաշվենկատության մասին: Բայց դա ունի իր դրական կողմերը, այդպիսի մարդիկ սովորաբար տիրապետում են մեծ պատասխանատվության, հուսալի են և շատ կայուն: Ցուցամատ Սա խորհրդանշում է պատվասիրությունը, հմայքը և առաջնորդային հատկանիշները: Եթե Ձեր ցուցամատը երկար է մատնեմատից, ապա Դուք ծնվել եք առաջնորդ լինելու, պատասխանատվությունը Ձեր վրա վերցնելու և մարդկանց Ձեր հետևից տանելու համար: Իսկ եթե ցուցամատը թեքված է դեպի միջնամատը, ապա այն խոսում է Ձեր խանդոտ բնավորության մասին:

Հավանեցի՞ր, մի հապաղիր LIKE-իր






Категория: Հետաքրքիր է իմանալ | comments: | Просмотров: 856 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Вверх
Widget:HTblog