Главная » 2012 » Октябрь » 2 » ինչպե՞ս-լուսանկարվելիս-գեղեցիկ-տեսք-ունենալ'
 

18:13
ինչպե՞ս-լուսանկարվելիս-գեղեցիկ-տեսք-ունենալ'
Կանգ առ ակնթարթ, դու հիասքանչ ես… Աշխարհի ամենահայտնի ամսագրերի շապիկներին հայտնված մոդելները հիանալի և գերող տեսք ունեն: Մենք, իհարկե, գիտենք, որ այդ տեսքը նրանք ստանում են ժամերով հարդարվելուց և մեյք-ափ անելուց հետո: Եթե դուք էլ եք ցանկանում նկարվելիս սքանչելի տեսք ունենալ, ապա պետք է հետևեք աշխարհի լավագույն լուսանկարիչների խորհուրդներին. Դեմք Մուգ մաշկ ունեցողներին խորհուրդ է տրվում օգտագործել դեմքի գույնին համապատասխան քսուկներ, իսկ բաց մաշկ ունեցողներին` ավելի բնական և հագեցած քսուկներ: Աչքեր Աչքերը մի ընդգծեք կապույտ կամ կանաչ մատիտով. դրանք շատ սուր գույն են հաղորդում: Lավ կլինի չընդգծել նաև ստորին կոպը: Շրթունքներ Շատ մուգ և վառ գույնի շրթներկը, հատկապես շականակագույնի երանգները, կդարձնեն ձեզ կոպիտ և վուլգար և կմեծացնեն ձեր տարիքը: Որպեսզի շրթունքներն ավելի փափուկ և գեղեցիկ տեսք ունենան, օգտագործեք բաց գույնի շրթներկ: Մարմին Կարճահասակ աղջիկները նախընտրելի է զերծ մնան շատ կարճ և շերտավոր զգեստից: Իսկ շատ բարձրակրունկ կոշիկներն էլ կարող են թողնել անկայունության և անհարմարավետության տպավորություն: Գործողություն Երբ լուսանկարվում եք, փորձեք գլուխը ներքև չիջեցնել: Նայեք մի փոքր վերև, այս դեպքում աչքերն ավելի մեծ և տպավորիչ կլինեն: Երբեք օբյեկտիվին ուղիղ մի նայեք: Մի փոքր թեքված գլուխը միշտ էլ տալիս է ավելի գրավիչ արդյունք: Եվ ամենակարևոր խորհուրդը` մի եղեք ինչպես մանեկեն: Փորձեք լիցքաթափվել և անկեղծ ժպտալ

Հավանեցի՞ր, մի հապաղիր LIKE-իր






Категория: Հետաքրքիր է իմանալ | comments: | Просмотров: 796 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Вверх
Widget:HTblog