Главная » 2012 » Сентябрь » 7 » Ինչպես բուժել մրսածությունը
 

13:48
Ինչպես բուժել մրսածությունը

Շատերիս հետ է պատահում, որ ցուրտ եղանակի, եղանակին անհամապատասխան հագնվելու և այլ պատճառներով մեզ մոտ առաջանում է մրսածություն:

Շատերը մրսածութունը շփոթում են գրիպի հետ, սակայն դրանք նույնը չեն:

Մրսածությունը առաջանում է հիմնականում օրգանիզմի սառեցումից հետո, սակայն օրգանիզմի սառեցումը ուղղակիորեն մրսածություն չի առաջացոնում:

Մրսածությունն առաջանում է իմունիտետի թուլացման և ինֆեկցիաների պատճառով:

Գրիպը վիրուսային հիվանդություն է, իսկ մրսածությունը` մանրեային, այնպես որ գրիպի դեմ զանազան հակավիրուսային հաբերը մրսածության դեպքում չեն օգնի, այլ ընդհակառակը` կվնասեն ձեր օրգանիզմին:

Շատերը մտածում են, թե մրսածությունը բուժման կարիք չունի և եթե ոչինչ չանել, այն ինքնաբերաբար կանցնի: Ինքն իրենով մրսածությունը մեծ վտանգ չի ներկայացում, սակայն եթե անուշադրության մատնվի, կարող է վերածվել ավելի վտանգավոր հիվանդությունների՝ բրոնխիտի, թոքաբորբի և այլն: Այնպես որ մրսածությունն արժե բուժել:

Իսկ ինչպե՞ս բուժել մրսածությունը: Դրա համար արեք հետևյալը.

  • Խմեք շատ հեղուկներ
    Ինչպես բուժել մրսածությունը Մրսածության դեմ շատ օգտակար է մեծ քանակությամբ հեղուկների օգտագործումը: Դրանք նպաստում են օրգանիզմից զանազան տոքսինների դուրսբերմանը: Խմեք համեմատաբար տաք հեղուկներ, օրինակ՝ լիմոնով թեյ, սակայն ոչ չափազանց տաք և վառող, քանզի այդ դեպքում շատ տաք հեղուկը կարող է վնասել ձեր կոկորդի թաղանթը:
  • Օգտագործեք շատ վիտամիններ
    Ինչպես բուժել մրսածությունը Մրսածության ժամանակ օրգանիզմը թուլանում է, և այն ամրապնդելու համար անհրաժեշտ է օգտագործել մեծ քանակությամբ վիտամիններ պարունակող սնունդ, հիմնականում մրգեր: Հատկապես օգտակար է վիտամին C-ն:
  • Սնվեք թեթև սնունդով
    Ինչպես բուժել մրսածությունը Քանի որ մրսածության ժամանակ օրգանիզմը թուլանում է, ապա մարսողական համակարգի բեռնվածությունը ավելի կբարդացնի ձեր վիճակը, այդ իսկ պատճառով օգտագործեք թեթև սնունդ, որպեսզի ավելի շուտ ապաքինվեք:
  • Շատ հանգստացեք
    Ինչպես բուժել մրսածությունը Շատ մնացեք պարկած և ֆիզիկապես մի ծանրաբեռնվեք, որպեսզի ձեր օրգանիզմը հանգստանա և շուտ ապաքնիվեք:
  • Մի իջեցրեք ջերմությունը
    Ինչպես բուժել մրսածությունը Եթե ձեր ջերմությունը 38-38.5 աստիճանից ավել չէ, ապա կարիք չկա այն իջեցնելու: Եթե ունեք ջերմություն, ապա դա ձեր օրգանիզմի բնականոն պատասխանն է մանրեներին և բարձր ջերմաստիճանը նպաստում է մանրեների ոչնչացմանը: Սակայն շատ բարձր ջերմաստիճանի դեպքում անհապաղ դիմեք բժշկի:
  • Շատ մի օգտագործեք մրսածության դեմ դեղամիջոցներ
    Ինչպես բուժել մրսածությունը Աշխատեք քիչ օգտագործել մրսածության դեմ փոշիներ, ինչպես Կոլդրեքսը, Ռինզասիպը և այլն: Այո, դրանք իսկապես նպաստում են մրսածության ախտանշանների վերացմանը, սակայն բուն հիվանդությունը չեն բուժում:
    Նմանատիպ դեղամիջոցները պարունակում են.
    պարացետամոլ - ջերմությունն իջեցնելու համար
    անալգետիկ - ցավը հանելու համար
    կոֆեին - թարմացնելու համար:
    Բուժական էֆֆեկտ չունեն, սակայն մեծ քանակությամբ օգտագործելու դեպքում կարող են վնաս հասցնել ձեր օրգանիզմին: Օգտագործեք միայն եթե ձեզ անհրաժեշտ է անհետաձգելի կարևոր գործեր անել, սակայն, հիշեք, որ առողջությունից կարևոր ոչինչ չկա:

Հարցերի կամ առաջարկությունների դեպքում գրեք մեկնաբանություններ: Տեղեկացոնուն ենք նաև, որ հոդվածի հեղինակը բժիշկ չէ և բոլոր խորհուրդները վերցված են համացանցի ռուսալեզու կայքերից կամ զանազան գրքերից: Այնպես որ չենք կարող ասել դրանց օգտակար լինելու մասին


Հավանեցի՞ր, մի հապաղիր LIKE-իր






Категория: Օգտակար | comments: | Просмотров: 1473 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Вверх
Widget:HTblog