15 Ways to Be Irresistibly AttractiveՀավատարիմ եղեք Ձեր արժեքներին: Եղեք ազնիվ: Արեք այն ամենը ինչը մետեցնում է Ձեզ Ձեր երազանքներին: Ձեզ լավ նայեք, Ձեր ընտանիքին և Ձեր ընկերներին: Հարգանքով վարվեք մարդկանց հետ: Եղեք այն անձը, որ ստիպում է մյուսներին զգալ իրենց յուրահատուկ: Հայտնի եղեք Ձեր բարությամբ ու ազնվությամբ:

Այլ կերպ ասած, փորձեք ներդնել սերը Ձեր կյանք: Որովհետեւ երբ Դուք սիրում եք կյանքը, կյանքն էլ սիրում է Ձեզ: Եվ չկա գրավչություն ավելի մեծ, քան սերն է: Մարդիկ կնկատեն այն բարությանը, որը շրջապատում է Ձեզ, և Դուք կգրավեք նրանց:

  1. Վարվեք ճիշտ: – Երբեք մի վախեցեք անել այն, ինչ Դուք գիտեք Ձեր սրտում, որ ճիշտ է, հատկապես եթե կոնի վրա է դրված մեկ այլ անձի բարօրությունը և զգացմունքները: Չկա ավելի ծանր պատիժ աշխարհում քան վերքերը, որ մենք պատճառում ենք մեր հոգուն, երբ մենք անում ենք այն, ինչ գիտենք, որ սխալ է:
  2. Վերջ տվեք բամբասանքին ու մակերեսային դատողություններին: – Մեծ մտածողները քննարկում են գաղափարներ, միջին մտածողները քննարկում են դեպքեր, իսկ փոքր մտածողները բամբասում են մարդկանց մասին և բորբոքում խնդիրներ, որոնք նյութ չունեն: Եթե ​​դուք չեք հասկանում ինչ – որ մեկին, հարցեր տվեք: Եթե ​​դուք համաձայն չեք նրանց հետ, ասեք ձեր տեսակետը: Բայց մի դատեք նրանց իրենց մեջքի հետևում, մեկ ուրիշի հետ:
  3. Բարձրացրեք մյուսներին վերև: – Եթե ցանկանում եք ինքներդ բարձրանալ, բարձրացրեք մեկ ուրիշի: Երջանիկ և ազատ լինելու համար, պարզապես բավական չէ ազատվել մեկ ուրիշի շղթաներից, բայց ապրել հարգելով և խթանելով մյուսների երջանկությունն ու ազատությունը: Երբ Դուք համադրեք հույսն ու սերը միասին, Դուք կարող եք պահպանել դրական գաղափարներ, հարաբերություններև երազանքներ բացասական աշխարհում:
  4. Քաջալերեք նրանց, ովքեր դրա կարիքն ունեն: – Անհաջողության ժամանակ քաջալերման մի բառն արժե ավելին, քան հաջողության ժամանակ մեկ ժամ գովասանքը: Մենք բոլորս էլ ունեցել ենք պահեր, երբ կորցրել ենք մեր հույսը և կարիք ենք զգացել մեկի, ով կգրկի մեզ և կասի «Ես քո հետ եմ: Դու այս ամենի առաջ կանգնած մենակ չես », եղիր այդ մարդը, երբ կարող ես:
  5. Եղեք դրական. – Մտածեք դրական, խոսեք կշռադատված, ներողություն խնդեք արագ, ներեք արագ: Զարգացրեք ինքդ Ձեզ և ոգեշնչեք Ձեզ և մյուսներին: Ասեք բարձրաձայն. «Ես ցավում եմ «բացասական», ես ժամանակ չունեմ քո համար: Ես շատ շատ դրական բաներ ունեմ անելու»:
  6. Արթնացրեք Ձեր մեջ առանձնահատկությունը: – Եթե դուք չեք ընդունում ձեր առանձնահատկությունը, դուք պետք է ծախսեք ձեր ողջ կյանքը ձգտելով դառնալ մեկ ուրիշը, որն անհնար է: Տոնելով այն, ինչը Ձեզ դարձնում է տարբեր, ավելի լավ է, քան վատնել ժամանակ` փորձելով նույնը մնալ և Դուք կհայտնաբերեք այն աննման նվերները, որ էլ ոչ ոք չունի այս աշխարհում:
  7. Արեք բաներ հաճույքի և կրքի համար: – Երբ դուք դադարում եք անել բաներ հաճույքի և զգացմունքների համար, դուք դադարում եք ապրել, դուք սկսում եք պարզապես գոյություն ունենալ: Եթե ​​դուք իսկապես ուզում եք փոխել Ձեր կյանքը, դուք պետք է առաջին հերթին փոխեք Ձեր միտքը և Ձեր գործողությունները: Երբ դուք պատրաստ են իսկապես նվիրել Ձեր ժամանակն ու էներգիան ձեր հոգուն, ձեր կյանքը կդառնա աներևակայելի հարուստ:
  8. Եղեք համեստ. – Երբ դուք ամենաքիչը կսպասեք, մի մեծ ու գեղեցիկ բան կկատարվի Ձեզ հետ, ավելի լավ, քան դուք երբևէ կերազեիք: Մայր Բնությունը բացում է միլիոնավոր ծաղիկներ ամեն օր առանց ստիպելու բողբոջներին: Թող սա մի հիշեցում լինի, որ չստիպեք որևէ բան, այլ պարզապես տաք գեղեցիկ բաներին այնքան սեր և հնարավորություն, որ աճեն բնականոն:
  9. Մի փորձեք միշտ լինել ճիշտ: – Ուրիշը չպետք է սխալ լինի, որպեսզի Դուք ճիշտ լինեք: Կան բազմաթիվ տեսակետներ, թե որն է ճիշտը: Դուք չեք կարող դատել ուրիշներին Ձեր տեսակետից ելնելով: Նրանք ապրում են ուրիշ կյանքով: Հայտնեք ձեր կարծիքը ազատ, բայց քաղաքավարի: Հիշելով, որ եթե Ձեր նպատակն է ապացուցել կամ ծաղրել մյուսների սխալը, ապա աշխարհը դրանից միայն ավելի վատը կդառնա: Հարգել ուրիշների կարծիքը, առանց դատելու, միշտ ավելի ծանրակշիռ է, քան պարզապես լինել իրավացի:
  10. Եղեք հավատարիմ: Եղեք Ազնիվ: – Դուք չեք կարող խոստանալ ինչ – որ մեկին սիրել մինչև իր կյանքի վերջը, բայց դուք կարող եք անկեղծորեն սիրել մինչև Ձեր կյանքի վերջը: Երբ խոսքը վերաբերվում է հարաբերություններին, հավատարիմ մնալը տարբերակ չէ, այլ` գերակայություն: Հավատարմության և ազնվության համադրությունն ամեն ինչ է:
  11. Եղեք ճկուն և բաց պահեք միտքը: – Այն ինչը նման է խոչընդոտի կամ փակուղու, հաճախ պարզապես կյանքն է տանում Ձեզ ավելի լավ ուղղությամբ: Եղեք ճկուն և բաց պահեք միտքը բոլոր այն փոփոխություններին, որոնք ստիպում է Ձեզ աճել, հղկեք Ձեզ, Ձեր նպատակի համար:
  12. Հավատացեք ինքներդ ձեզ, ամբողջությամբ, ինչպիսին դուք կաք: – Միշտ հիշեք, որ դուք մեծ ուժ ունեք Ձեր սրտում, ավելի մեծ , քան մարտահրավերները, որոնց դուք հանդիպում եք: Ոչ ոք չի կարող դա անել Ձեր փոխարեն, դուք պետք է օգտագործեք Ձեր թևերը, որպեսզի թռչեք:
  13. Հավատացեք Ձեր երազանքներին: – Այն անձնավորությունը, որը Դուք հույս ունեք դառնալ մի օր, արդեն մի մեծ մաս է կազմում այն անձնավորության, որը Դուք հիմա եք: Ձեր երազանքներն իրական են: Նրանք գոյություն չունեն անցյալում, նրանք ապրում են ներկայում, երբ դուք մնում եք հավատարիմ` անելով այն, ինչ պետք է անել, դուք նրանց ավելի եք մոտեցնում իրականությանը, քայլելով ներս` վաղվա դարպասների միջով:
  14. Շրջանցեք զրույցները: – Դուք կարող եք անել այն ամենը, ինչ ուզում եք Ձեր կյանքում, բայց սկզբի համար դուք պետք է չվախենաք փորձել: Մենք բոլորս պետք է սկսենք մեզանից: Ժամանակն է խոսքից գործի անցնել: Սկսեք կատարել բարդ որոշումներ: Սկսեք հեռացնել Ձեր կյանքից այն ամենը, ինչը խլում է ձեր երջանկությունը, և սկսեք ավելացնել բաներ, որոնք բերում են ուրախություն:
  15. Ընդունենք վաղվա հնարավորությունները: – Մի թողեք Ձեր անցյալին թելադրել, թե ով եք Դուք, բայց թողեք որ նա մասը դառնա նրա, ով Դուք պետք է դառնաք: Չափսոսաք: Երբեք հետ չնայեք: Պարզապես պինդ բռնեք կյանքը և շարժվեք առաջ: Մենք չենք կարող իմանալ, թե ինչ է մեզ սպասվում առջևում, բայց դա այն է, ինչը դարձնում է ճանապարհն ավելի գրավիչ, ինչը կյանքը դարձնում է արժանի ապրելու: