Главная » 2012 » Ноябрь » 21 » Ինչպես է ընկալում մեր ուղեղը մոդելներին
 

00:32
Ինչպես է ընկալում մեր ուղեղը մոդելներին
Հոգեբանները պարզել են, որ կիսամերկ գեղեցկուհիները մեր ուղեղի կողմից ընկալվում են որպես օբյեկտներ:
Մեր ուղեղը աշխատում է արագ և ճշգրիտ: Օրինակ, եթե Դուք տեսնում եք աթոռի ոտք, միանգամից մենք հասկանում ենք, որ դա աթոռ է: Բայց մարդկանց հետ, գործը այլ է: Մարդու դեմքը միանգամից ճանաչվում է, իսկ ահա մարդու առանձին մասերը՝ ականջը, ոտքը, մի փոքր դժվարացնում են ուղեղի գործունեությունը: Այս փաստի վրա հենվելով հոգեբանները թեստ են անց կացրել: Թեստի ժամանակ նրանք մարդկանց ցույց են տվել կիսամերկ կանանց և տղամարդկանց նկարներ, ովքեր գովազդում են ներքնազգեստ: Թեստի ժամանակ նկարներից որոշները շրջել են, թեքել գլխիվայր և ցույց տվել մասնակիցներին: Պարզվել է, որ մասնակիցների ուղեղը սկսել է նոռմալ ընդմիջումով մտածել տղամարդկանց նկարների ժամանակ, իսկ կանանց նկարների ժամանակ ուղեղը առանց մտածելուը ճանաչել է դրանք, կարծես կանացի նկարները ուղղակի օբյեկտներ են: Ասենք, որ թեստին մասնակցել են և կանայք, և տղամարդիկ, և նրանց բոլորի մոտ էլ նկատվել է վերոնշյալ յուրահատկությունը:
Այստեղից կարելի է հետևություն անել, որ մենք ամեն տեղ այնքան ենք տեսել այս կիսամերկ գեղեցկուհիների նկարները, որ նրանք արդեն դարձել են սովորական մեր ուղեղի համար: Այլ կերպ ասած, նրանք դարձել են ուղղակի օբյեկտներ, և մեր ուղեղը նրանց վրա լուրջ ուշադրություն չի դարձնում:

Հավանեցի՞ր, մի հապաղիր LIKE-իր






Категория: Հետաքրքիր է իմանալ | comments: | Просмотров: 1016 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Вверх
Widget:HTblog