13:38 Ինչպիսի՞ տղամարդկանց չեն սիրում կանայք | |
Ոչինչ այնքան չեն «սպանում» հարաբերությունները, որքան շաբլոնը և ձանձրույթը, անակնկալների և անսպասելիության բացակայությունը: Կանայք սիրում են անակնկալներ: Կինը գնահատում է տղամարդուն նրա՝ շրջապատողների հետ շփվելու ունակությամբ: Կնոջ վրա լավ տպավորություն թողնելու համար հարգանքով վերաբերվեք շրջապատողներին: Հիշեք` կինը հետևում է ձեզ: Հիմա ներկայացնեմ մի քանի կետեր, որոնք դուր չեն գալիս շատ աղջիկներին և կանանց: Վիրավորական արտահայտություններ կանանց հասցեին: Միշտ հիշիր, որ դու կնոջից 15 անգամ ավելի ուժեղ ես, բայց եթե դու կնոջ հասցեին վիրավորական արտահայտություններ ես անում կամ ետևից ռեպլիկ ես թողնում, դա կարող է միայն բնորոշ լինել թույլ տղամարդուն: Ժլատություն: Կինը հենց առաջին հանդիպումից չպետք է լինի տնտեսման ռեժիմի տակ: Կնոջը դուր չեն գալիս ժլատ տղամարդիկ: Ալարկոտություն: Եթե աղջիկը քեզանից ինչ-որ արարքներ է ակնկալում, ալարել չի կարելի: Փնթիություն: Այս բառի տակ թերևս շատ կետեր կան, որ կարող է մտապահել անգամ ամենացրված մարդը: Մի՛ լողացիր ամիսը մի անգամ, մի՛ թքիր փողոցում: Ոչ մի դեպքում: Կոշիկներդ չեն կարող կեղտոտ լինել: Էլ չեմ ասում հագուստիդ մասին և այլն: Գլուխգովանություն: Ինչ էլ հագնես, ինչ ավտոմեքենա էլ վարես, ինչ ազդեցիկ հարազատներ էլ ունենաս, գլուխ գովալ չի կարելի: Դրանով չի որոշվում՝ դու լավ տղա ես, թե ոչ: Քեզ չի զարդարի նաև այն, որ դու ամեն անկյունում ասես, թե որքան յուրօրինակ մարդ ես դու: Իգական սեռի ներկայացուցիչներին դուր չեն գալիս այնպիսի տղամարդիկ, ովքեր կարծում են, թե իրենք միշտ ճիշտ են ու ամեն առիթով դա հիշատակում են՝ հաճախ խոսելով իրենց խելացիության, գիտելիքների ու հմտության մասին: Թույլ տուր դիմացինին ինքնուրույն հանգել այդ եզրակացության: Ոչ հարգալից վերաբերմունք: Վաճառողների, մատուցողների, բանկային ծառայողների և էլի շատ մարդկանց հանդեպ ոչ հարգալից վերաբերմունքը վայել չէ իսկական տղամարդուն: Քո հիմար վարքի համար կամաչի կողքիդ գտնվող աղջիկը, և հավատա, մյուս անգամ չի ցանկանա ներկա գտնվել քո չհիմնավորված ներկայացումներին: Համեմատություն մայրիկիդ հետ: Երբեք, ոչ մի դեպքում մի համեմատիր քո սիրելի աղջկան մայրիկիդ հետ: Կամ եթե համեմատում ես, պարտադիր չի բարձրաձայնել կատարածդ համեմատությունների արդյունքների մասին: Դու պետք է հասկանաս, որ սիրելիդ ու մայրիկդ տարբեր մարդիկ են, և սիրած աղջիկդ պարտավոր չի լինել մայրիկիդ նմանակը: | |
Հավանեցի՞ր, մի հապաղիր LIKE-իր
Категория: Հետաքրքիր է իմանալ | comments: |
Всего комментариев: 0 | |