Սիրելի´ այցելուներ, Ձեզ ենք ներկայացնում մի շարք հետաքրքիր փաստեր ֆուտբոլի մասին: Դրանցից շատերը զարմանալի են, շատերը` ծիծաղելի, բայց փաստը մնում է փաստ:
Ֆուտբոլային օլե~-օլե~-օլե~օլա կանչն առաջացել է Իսպանիայում, որտեղ "Օլե" գոռում էին ֆլամենկո պարելիս:
Ֆուտբոլն օրենքով արգելված է 6 երկրներում` ներառյալ Աֆղանստանը, Կամպուչինոն:
Ամենաերկար ֆուտբոլային հանդիպումը տեղի է ունեցել 1981թ. օգոստոսի 1-2-ը: Խաղում էին երկու իռլանդական թիմեր և հաղթողը պարզ է դարձել միայն 65 ժամ, 1 րոպե հետո:
Բրազիլացի պաշտպան Պինեիրոյին անվանել են ռեկորդային թվով գոլեր խփած ֆուտբոլիստ, սակայն սեփական դարպասը գոլեր խփած: Միայն մեկ մրցաշրջանում նա սեփական դարպասն ուղարկել է 10 գնդակ: Ֆուտբոլիստի 25-ամյակին ընկերները մի ուղեցույց էին նվիրել, որի վրա փորագրված է. Հիշիր` "հակառակորդը մյուս կողմում է":
Հայտնի են երկու դեպք, երբ մրցավարներն իրենք իրենց կարմիր քարտ են ցույց տվել: Էնդի Վեյնը հեռացրեց իրեն խաղադաշտից, որպեսզի խուսափի դարպասապահի հետ վեճից, իսկ Մելվին Սիլվեստրը` խաղացողի հետ պայքարելու համար:
Բոստվանայի ազգային հավաքականն իր գոյության 28 տարիների ընթացքում ոչ մի միջազգային խաղում չի հաղթել:
Իտալացի դարպասապահ Գռոսոն խաղի ժամանակ մրցավարին խորհուրդ է տվել ակնոց կրել, որի համար էլ հեռացվել է խաղադաշտից: Պարզվել է, որ ֆուտբոլիստը օպտիկական խանութի սեփականատեր է, իսկ մրցավարն իսկապես տեսողության հետ խնդիր է ունեցել: Կարգապահական հանձնաժողովի քննությունից հետո Գռոսոն ներվել է` որպես պարզապես խորհրդատու: Իսկ մրցավարն ի վերջո ակնոց գնել է:
1969թ. Աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպման ժամանակ Հոնդուրասի հավաքականի պարտությունը Սալվադորի հավաքականին, այդ երկրների միջև 6 օր տևած պատերազմի պատճառ է դարձել:
1976թ. մարտի 20-ին "Աստոն Վիլայի" ֆուտբոլիստ Կրիս Նիկոլը "Լեստեր Սիթիի" հետ խաղում 4 գոլի հեղինակ դարձավ, որոնցից երկուսը` սեփական դարպասին: Արդյունքում խաղն ավարտվեց ոչ-ոքի 2:2:
1950թ. Հնդկաստանի հավաքականը դուրս եկավ Աշխարհի առաջնության մասնակից երկրների ցուցակից այն բանից հետո, երբ ՖԻՖԱ-ն արգելեց հնդիկներին ոտաբաց ֆուտբոլ խաղալ: