Главная » 2012 » Ноябрь » 29 » Իսկ դուք գիտե՞ք
 

23:33
Իսկ դուք գիտե՞ք
Գերմանական Հիլդեսնայո քաղաքի ոստիկանության պարծանքն էր տնային մի սև խոզ, որը նաև թմրադեղեր վաճառողների սարսափն էր. նա հոտոտում և գտնում էր նույնիսկ աննշան քանակով թմրադեղը։
Մորեխի լսողության կենտրոնը գտնվում է առջևի թաթերի վրա։
Գորտը երգելու ժամանակ չի շարժում ներքևի ծնոտը։ Նա երգում է բերանը փակ։
Առյուծը գիշատիչ կենդանիների մեջ ամենամեծն է, բայց ունի ամե­նափոքր սիրտը։
Եվրոպական թերթերից մեկը կազմակերպել էր հատուկ փորձար­կումներ փողոցն անցնելիս կենդանի արարածների ուշադրությունը որոշելու համար։ Տպագրված ցուցակում ամենաուշադիրը սագերն էին, երկրորդը խոզերը։ Ցուցակի վերջին տեղը զբաղեցրել էր… մարդը։
Իր կշռի համեմատությամբ ամենաուժեղ կենդանին ռնգեղջյուր– բզեզն է։ Նա կարող է քարշ տալով տեղափոխել 1580 գրամ կշռով բեռ։
Համաշխարհային բերքի 15 տոկոսը վնասատուները ոչնչացնում են նրա պահպանության ժամանակ։
Բոժոժի որդը 56 օրվա ընթացքում իր կշիռն ավելացնում է 56.000 անգամ։

Հավանեցի՞ր, մի հապաղիր LIKE-իր






Категория: Հետաքրքիր է իմանալ | comments: | Просмотров: 940 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Вверх
Widget:HTblog