Главная » 2012 » Сентябрь » 18 » Կմնա մեկ հայ, այն էլ թանգարանի համար
 

16:53
Կմնա մեկ հայ, այն էլ թանգարանի համար
Կմնա մեկ հայ, այն էլ թանգարանի համար

2012-ի առաջին 8 ամիսներին բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով ՀՀ-ից մեկնած եւ չվերադարձած ուղեւորների թիվը կազմել է 90 հազար 800 հոգի: Այս թիվը հրապարակել է ՀՀ միգրացիոն պետական ծառայությունը:
Այս թմբկահարող իրողությունն այն մասին է խոսում, որ Հայաստանն օրեցօր դատարկվում է, որ մարդիկ Հայաստանում ապագա չեն տեսնում, իսկ հարցը միայն սոցիալականը չէ: Պատերազմի տարիներին անգամ մարդիկ ցանկանում էին մնալ Հայաստանում, նրանք չէին ուզում հեռանալ Հայաստանից, քանի որ ապագայի տեսլական կար, կար հեռանկար, եւ վերջապես կար հավատ, որ այ, պատերազմից հետո այլ է լինելու, նոր պայծառ Հայաստան ենք ունենալու:

Իրականությունը, սակայն բոլորովին այլ բան ցույց տվեց:
Ամեն օր Հայաստանից հեռացող մեր հայրենակիցներն իրենց հետ տանում են նաեւ լավ ապագա ունենալու հույսը, իսկ այստեղ մնացողներին մնում է միայն դատարակված տներին նայել ու հուսալ, թե մի օր էլ իրենք կգնան:
Հատկանշական է, որ արտագաղթողների թիվն ավելանում է անգամ այն դեպքում, երբ սիրիահայերն են գալիս Հայաստան, պարզվում է՝ անգամ այս դեպքում արտագաղթողների թիվը գերազանցում է նախորդ տարի մեկնած ու չվերադարձածների թիվը: Խոսենք թվերով. անցած տարի առաջին 8 ամիսների ընթացքում Հայաստանից մեկնած-չվերադարձածների թիվը կազմել է 75 հազար 200 հոգի:
Այսինքն կառավարությունը, իմանալով, որ այսքան մարդ է լքել Հայաստանը հաջորդ տարի դա կանխելու համար ոչինչ չի արել:
Այս տարի էլ ոչինչ չի արվի, քանի որ եթե կառավարությունը հույս ունի իր քաղաքացիներին սոցիալական բարեկեցություն ապահոել նույն քաղաքացիներին կողոպտելով, ապա բնականաբար ոչինչ էլ չի ստացվի:
Մեկ այլ խնդիր էլ կա. Հայաստանում տարվում է արտագաղթը խրախուսող քաղաքականություն, քանի որ չապահովելով համապատասխան աշխատատեղեր կամ աշխատանքի դիմաց վճարելով գչոշներ, չունենալով արդար դատական համակարգ եւ այլն, եւ այլն, ուղղակիորեն մարդուն ուղորդում են հեռանալ Հայստանից: Այսինքն միայն մի ոլորտը չէ, որտեղ առկա են բացթողումներ: Խնդիրն այնքան խորքային է ու այնքան ընդգրկուն, որ թվում է՝ էլ տարբերակ չի մնում… Բացի մեկնելը:
Իսկ եթե հիշենք վարչապետի՝ «կրիտիկական մասսան պետք է գնա» թեւավոր խոսքը, լրիվ տեղն է ընկնում արտագաղթը խրախուսող քաղաքականության մասին ասվածը:
Այսինքն այն, ինչին ձգտել են մեր դարավոր թշնամիները դարեր շարունակ՝ ոչնչացնել Հայաստանը, խաղաղ պայմաններում անում են մեր իշխանությունները՝ թողնելով մեկ հայ, այն էլ թանգարանի համար:


Հավանեցի՞ր, մի հապաղիր LIKE-իր






Категория: Հետաքրքիր է իմանալ | comments: | Просмотров: 861 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Вверх
Widget:HTblog