18:55 Լացը օգտակար է առողջությանը | |
Սակայն գիտնականները վստահեցնում են, որ լացելը այդքան էլ վատ չէ, քանի որ լացը որպես այդպիսին դա այսպես ասած էմոցիոնալ թեթևացում, լիցքաթափում է, որը օրգանիզմին որոշակի օգուտ է բերում: Ինչո՞վ է հատկապես օգտակար լացըԸնդհանրապես, լացելու ֆունկցիան դա յուրահատուկ մեխանիզմ է, որը իզուր չէ, որ կա մեր օրգանիզմում: Բացի դրանից, երբ մենք լացում ենք, դա բերում է երկակի օգուտ՝ այդ ընթացքում տեղի է ունենում ոչ միայն էմոցիոնալ լիցքաթափում, այլ նաև օրգանիզմից դուրս են գալիս սթրես առաջացնող վնասակար նյութերը: Որոշ մասնագետների կարծիքով այդպիսի նյութերի կուտակումը կարող է բերել սրտի կաթվածի:
Ինչպես ցույց է տվել վերջերս կատարված հետազոտությունները, այդպիսի տակտիկան նույնպես բերում է սթրես առաջացնող վնասակար նյութերի կուտակման, որոնք էլ պատճառ են դառնում ոչ միայն հոգեկան, այլ նաև ֆիզիկական առողջության խաթարման: Եվ իրոք, երբ դուք ազատություն չեք տալիս ձեր էմոցիաներին և թույլ չեք տալիս, որպեսզի նրանք դուրս գան՝ ձեր օրգանիզմը վեր է ածվում յուրահատուկ դանդաղ գործողության ռումբի, որը կարող է պայթել անակնկալ ձևով: Սպորտը, սեքսը և արցունքները առավել օգտակար են մեր առողջությանըԴեպրեսիա, տանջող անհանգստության զգացում, անառիթ չարություն և ստամոքսի հիվանդություններ՝ ահա ոչ բոլոր այն հիվանդությունները, որին կարող է մարդը հանգել ամաչելով իր արցունքներից և զսպելով դրանք: Իհարկե այդ հետևանքները միանգամից չեն առաջանում, այլ ժամանակի ընթացքում: Վերջերս, ամերիկյան հոգեբան, այսպես կոչված անձնական մոտիվացման մարզիչ, մի քանի գրքերի հեղինակ Մայք Ռոբինսը իր վերջին գիրքը նվիրել է նրան, թե ինչպես կարողանալ ապրել զգացմունքներով, հիմնավորելով դրանք այն արդյունքներով, որը կարող է բերել այդպիսի կյանքը: Հենվելով բազմաթիվ հետազոտությունների վրա, Ռոբինսը ապացուցում է, որ առավելագույն էմոցիոնալ լիցքաթափում է ստանում մարդը, երբ զբաղվում է սպորտով, սեքսով և լացում է: | |
Հավանեցի՞ր, մի հապաղիր LIKE-իր
Категория: Օգտակար | comments: |
Всего комментариев: 0 | |