Главная » 2012 » Декабрь » 2 » Մանկական Եվրատեսիլ-2012''-ի հաղթող ճանաչվեց Ուկրաինան (վիդեո)
 

02:07
Մանկական Եվրատեսիլ-2012''-ի հաղթող ճանաչվեց Ուկրաինան (վիդեո)
''Մանկական Եվրատեսիլ-2012''-ի հաղթող ճանաչվեց Ուկրաինան (վիդեո)
Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամում ավարտվեց ''Մանկական Եվրատեսիլ-2012'' երգի մրցույթը: 138 միավորով հաղթող ճանաչվեց Ուկրաինայի մասնակից Անաստասիա Պետրիկը՝ ''Երկինք'' երգով: Եկրորդ հորիզոնականում են Վրաստանի մասնակիցները՝ 103 միավորով:
Երգի միջազգային այս մրցույթին Հայաստանը ներկայացնող ''Compass band''-ը գրավեց երրորդ տեղը՝ վաստակելով 98 միավոր:
Չորրորդ ու հինգերորդ հորիզոնականներում են հայտնվել համապատասխանաբար՝ Ռուսաստանն ու Բելգիան:
Նշենք, որ հաղթողի կարծիքով մրցույթի մասնակիցներից լավագույնը մեր երկրի ներկայացուցիչներն են:
Մրցույթն այս տարի հոբելյանական էր, քանի որ անց էր կացվում տասներորդ անգամ:
Հիշեցնենք, որ յուրաքանչյուր տարի մրցույթի քվեարկությունից ստացված հասույթն օգտագործվում է բարեգործական նպատակներով: Այս անգամ մրցույթի քվեարկությունից ստացված ողջ հասույթը կփոխանցվի ''Kids Rights'' կազմակերպությանը, որը զբաղվում է մանուկների իրավունքների պաշտպանությամբ:

Հավանեցի՞ր, մի հապաղիր LIKE-իր






Категория: Նորություններ | comments: | Просмотров: 1427 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Вверх
Widget:HTblog