Մարդ լինելու 10 օրենքները. Դասերը կրկնվում են, մինչև չես սովորում դրանք…1. Դու կստանաս մարմին, կարող ես սիրել այն կամ ատել, բայց այն քոնն է լինելու ողջ գոյությանդ ընթացքում։
2. Դու դասեր կսերտես, որովհետև դու ուսանելու ես «կյանք» կոչվող դպրոցում՝ ողջ կյանքիդ ընթացքում։ "
3. Չկան սխալներ, կան դասեր։ Աճը դա փորձերի, սխալների և փորձարկումների անդադար գործընթաց է։ Ձախողված փորձերը նույքան կարճ մասն են այդ գործնթացի, ինչքան հաջողված փորձերը։
4. Դասերը կրկնվում են և դրանք կմատուցվեն քեզ տարբեր տեսքով, այնքան ժամանակ, մինչև դու դրանք չսերտես։ Երբ դու վերջապես կսերտես տվյալ դասը, կսկսես սերտել հաջորդը։
5. Դասերը երբեք չեն վերջանում, որովհետև կյանքը չունի գեթ մի հատված, որը չի պարունակում դասեր։ Եթե դու ողջ ես, նշանակում է դեռ կան դասեր, որոնք պետք է սովորել։
6. «Այնտեղը» ավելի լավը չէ, քան «այստեղը», որովհետև երբ «այնտեղը» դառնում է «այստեղ», դու անմիջապես պատկերացնում ես մի նոր «այնտեղ», որն ավելի լավն է, քան նոր «այստեղը»։
7. Ուրիշ մարդիկ քո հայելիներն են։ Դու չես կարող սիրել կամ հարգել ինչ որ բան դիմացինիդ մեջ, եթե այդ ինչ որ բանը չի արտացոլում այն, ինչ դու սիրում կամ ատում ես քո մեջ։
8. Թե ինչ կդարձնես դու քո կյանքը կախված է քեզանից։ Դու ունես բոլոր անհրաժեշտ ռեսուրսներն ու գործիքները դա անելու համար և ինչպես դու կվարվես դրանցով՝ կախված է քեզանից, որովհետև ընտրությունը քոնն է։
9. Կենսական հարցերի պատասխանները քո մեջ են։ Պարզապես պետք է նայել, սել և վստահել՝ դրանք ստանալու համար։
10. Դու կստանաս այս ամենը։