Главная » 2013 » Февраль » 1 » Մատանիներ.Դրանց նշանակությունն ու օգտակարությունը
 

16:09
Մատանիներ.Դրանց նշանակությունն ու օգտակարությունը


Մատանիներ կրելը տարածված երևույթ է,սակայն սովորաբար մարդիկ չեն մտածում,թե որ մատի վրա են մատանի կրում: Բայց մատանիները ոչ միայն զարդարանք են,նրանք զգալիորեն ազդում են կրողի վրա`ուժեղացնելով այս կամ այն բնավորության գծերը,կախված թե որ մատի վրա են կրում:

Մատանիներ
1.Մատնեմատի վրա

Կրելով մատանի մատնեմատի վրա`մարդ սովորաբար ցանկանում է ուժեղացնել երջանկության զգացողությունն ու ներքին ջերմությունը,քանի որ, ինչպես նշել եմ,մատնեմատը Պալմիստրիայում կոչվում է Ապոլոնի մատ,որն իր հերթին արևի աստվածն է:Մատնեմատն անմիջապես կապված է երջանկության,արվեստի և ճանաչման հետ:Մարդու ստեղծարար կարողությունները,գեղեցիկի նկատմամբ սերն ու հիացմունքը ուժեղանում են:Իսկ եթե մարդ կրում է մեկից ավելի մատանի մատնեմատի վրա ,ապա նա ենթագիտակցորեն զգում է նշյալ հատկանիշների պակասը և ցանկանում է ուժեցաղնել դրանք:

2.Ճկույթի վրա

Ընտրելով այս մատը մատանի կրելու համար`մարդ ձգտում է ուժեղացնել իր ինքնաարտահայտումը,մարդամոտությունն ու հաղորդակցման հմտությունները:Կարող են անգամ ուժեղանալ առեւտրային գործունեության ծավալելու կարողությունները:

3.Միջնամատի վրա

Այս ընտրությունը թերևս լավագույնն է`ներդաշնակեցնողը.բնավորության բացասական գծերը չի ուժեղացնում և ցուցադրում,իսկ չափազանց վառ արտահայտված գծերը` հարթեցնում :Միջնամատի վրա մատանի կրողը դառնում է ավելի հանգիստ,զուսպ և հավասարակշռված: Չնայած,երկար կրելը կարող է զարգացնել միայնակության ձգտում և ինքնամփոփություն:

4.Ցուցամատի վրա

Առավել արտահայտիչ է ցուցամատի վրա մատանի կրելը:Մատանու առկայությունը այս մատի վրա զգալիորեն ավելացնում է ինքնավստահությունը`դարձնելով մարդուն հպարտ:Այս հատկանիշերն ավելի են զարգանում անընդհատ կրելու դեպքում,դա հանգեցնում է եսամոլության,ինքնահավանության,շատ մեծ կարծիքի իր անձի նկատմամբ,սանձարձակության:

5.Բթամատի վրա

Բթամատը զարդարող մատանի շատ քիչ է հանդիպում: Այսպիսի մարդը ցանկանում է առանձնանալ ամբոխից,լինել յուրօրինակ և անկրկնելի:Մատանին ուժեղացնում է անհատականությունը,էներգիան,զարգացնում է տրամաբանական մտածողություն,սակայն,թուլացնում է կամքը:Շատ հաճախ եմ տեսել բթամատի վրա մատանի կրող այսպես կոչված սուբկուլտուրաների բազմաթիվ ներկայացուցիչների`էմոներ,գոթեր,ռոքերներ և այլն:Նման ձևով նրանք փորձում են ինքնաարտահայտվել և յուրօրինակ երևալ:

Հավանեցի՞ր, մի հապաղիր LIKE-իր






Категория: Հետաքրքիր է իմանալ | comments: | Просмотров: 1556 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Вверх
Widget:HTblog