- Մենակ հայերն էն,որ skype-ov խոսում են,ու փոխանակ խոսացողի դեմքին նայեն,ձախ անկյունի ներքևում իրենց են ուսումնաՍիրում :
- Մենակ հայերը կարող են արտասահմանում լեզուն չիմանալու դեպքում օտարերկրացիներին ռուսերենով բան բացատրել:
- Մենակ հայերն են ադնակլասնիկ նկար քցում, նկարի տակն էլ գրում ''ես եմ'', չնայած, որ նկարի վրա մենակ իրանք են :))
- Միայն հայերը կարող են գիշերվա կեսին զանգել բարեկամներին և հարցնել արդյոք նրանք քնած չեն:
- Մենակ հայերն են դոլլարը թանկանալուց խուճապահար ձեթ առնում:
- Մենակ հայերն են, որ հենց իմանում են ինչ-որ լեզու գիտես, նենց բառերի ու արտահայտությունների թարգմանություն են հարցնում, որ մեռնում ես ասենք.
- - վա՜յ, դու իսպաներեն գիտե՞ս :) ի՜նչ հավես ա :) ո՞նց կլինի իսպաներեն «մի բարձի ծերանաք»
- Մենակ հայերն են, ֆիլմը նայելուց հետո, ուշադիր կարդում բոլոր ազգանունները, ՅԱՆ-ով վերջացող ազգանուն գտնելու նպատակով..
- Մենակ Հայաստանում միակողմանի ճանապարհ անցնելիս, պետքա երկու կողմն էլ նայես:
- Մենակ հայերը կարող են "Puma"- ն ռուսերենով "Рита" կարդալ:
- Մենակ հայերը կարող են սենյակի դուռը բացել, տեսնել որ իրենց ուզած մարդը սենյակում չի, մի հատ նավսյակի հարցնեն "....ստեղ չի?" կամ ... զանգահարել ինչ որ մեկին ՏԱՆ համարով և հարցնել «յա, էս դու տանն ե՞ս»:
- Միայն հայ տաքսու վարորդը կարող է վրաերթի ենթարկեկ հետիոտնին և ... ներողություն խնդրելու փոխարեն մունննաթ գալ նրա վրա :
- Մենակ հայերը զուգարանի կողքով անցնելուց, եթե նկատում են, որ ներսը մարդ կա անպայման մի հատ լուսը անջատում միացնում են:
- Մենակ հայ տղաները կարան 8 հոգով գնան մի աղջկա համար, մոտենան կուրսի տղաներից մեկին ու ասեն. «Ապե՛, մենք ես աղջկան ուզում ենք» :))
- Մենակ հայ աղջկանից տղան համար ուզելուց չգիտես ոնց եղբոր համարնա հայտվում ձեռը
- Մենակ հայը անտենա միացնելու ժամանակ կհայտնաբերի, որ կուսաչկին տաննա մոռացել, ու ատամներով կկռծի 4մմանոց կաբելը:
- Մենակ հայերը կարան վազ 21 06-ի վրա 10 000$-ի թյունինգ անեն ու 3 ամիս հետո ետ 06-ը 3000$-ով ծախեն:
- Մենակ հայերը կարան ծովում շորերով լողանան:
- Մենակ հայերը կարան իրանց ճղելով, ապառիկով, թանկ լվացքի մեքենա, կամ սառնարան առնեն , բայց չօգտագործեն որովհետև շատա ,ջուր,հոսանք ծախսում ,լվացքի փոշին էլ,թանկա,կամ էլ ուտելիք չունեն սառնարանի մեջ դնեն դրա համար էլ անջատել են:Ու տենց թազա-թազա ետ ապրանքները չօգտագործվելուց փչանում են:
- Մենակ հայերնը կարան «նիսյա»–ով առևտուր անեն
- Մենակ հայերն են ,որ չաթ ասելով ուրիշ բան են հասկանում,
- Մենակ հայերն են ,որ ինետում ուրիշ բան են տեսնում,
- Մենակ հայերն են ,որ ինետը իրականության հետ փոխանակում են
- Մենակ հայերը կարան ծրագիր գրեն հայերի համար մենյուն անգլերեն անեն: Օրինակ KDWIN. Գոնե լեզվի ընտրության հնարավորություն լիներ…
- Մենակ հայերը կարող են Խամեռ առնեն ու գազ դնեն, ու գազի լիցքավորման էլ գնան գիշերով, որ մյուսները չտեսնեն
- Մենակ հայերն են, որ իրենց տան բանալին տնեցիներին փոխանցելու համար դրսի դռան դիմացի փալասի տակ են դնում, որ դրսից գան, վերցնեն, այն դեպքում, երբ բոլոր հայերը գիտեն, որ բանալիները միշտ այդտեղ են «թաքցվում»։
- Մենակ հայերը իրանց ավտոների հետևի պաբրիսի տակ մլիցու գլխարկ կդնեն, որ ԳԱԻ-ին ասի "ծանոթ ա", չկայնացնի, առանց մտածելու, որ ԳԱԻ-ն կայնացնելու ժամանակ չի տենում հետևի պաբրիսի տակ ինչ կա:
- Մենակ Հայերը կարան սիրած էակին այցելելուց ընկերոջ «կոստի վերխը» հագնել
- Իսկ ավելի ընդհանրացրած կարելի է այսպես ասել. մենակ հայերն են, որ անտեղի ամաչկոտությունը (ավելի կոպիտ ասած՝ «հուշտռիկությունը») շփոթում են քաղաքավարության հետ։ Օրինակ՝ մեկի տուն մտնելիս, եթե տանտերն ինչ-որ բան է հյուրասիրում, չգիտես ինչու, համարվում է, որ համենայնդեպս սկզբում հրաժարվելը քաղաքավարության նշան է։ Որ սոված մեռնելիս էլ լինեն, մեկ է, գոնե սկզբից պիտի հրաժարվեն՝ ասելով. «Չէ, մերսի, սոված չեմ», ընդ որում հաճախ էն հույսով, որ տանտերը կֆայմի, մի անգամ էլ կառաջարկի։ Կամ էլ` չէ, մերսի, լավ ա։ Էդ «լավ ա»-ն որ չեմ լսում, ոնց որ մի բանով գլխիս տան... Թե ինչն ա լավ, չես հասկանում...
- Մենակ հայերը կարող են երթուղային տրանսպորտի մեջ հանկարծ հիշել, որ իրենք բջջային հեռախոս ունեն, և որ լիքը անհետաձգելի գործեր կան, ու հանեն հեռախոսը ու մինչև իջնելը ձեռքից ցած չդնեն… կարող են ամբողջ մենյուն միլիոներորդ անգամ անգիր անեն
- Մենակ հայերն են, որ եթե մի մարդ իրոք անհետաձգելի գործ ունի, և պետք է հենց երթույաղին տաքսու մեջ այդ խնդիրը լուծի որևէ տեղ զանգելով, մտածեն, որ հաստատ տիտիզանալու համար է հանել հեռախոսը
- Մենակ հայերի մոտա, որ ուզում են քեֆից հետո տուն գնան, բայց չգիտեն տանտիրոջը ոնց ասեն, խմում են օջախի կենացը ,ու բոլորը հասկանում են , որ գնալու ժամանակնա:
- Մենակ հայերն են, որ կոկիկ, մաքուր հաքնված տղային համարում են գոմիկ :
- Մենակ հայ աղջիկներն են, որ շպարվել հասկացությունը շփոթում են դեմքի վրա ծաղրածուի դիմակ ստեղծելու հետ :
- Մենակ հայերն են, որ նվեր ստացած կոնֆետների տուփը պահում են մինչև ինչ-որ մեկի տուն գնալու համար նվեր տանելը ու հաճախակի տանում են հենց նրանց, ումից ստացել են :
- Մենակ հայերն են, որ եթե տեսնում են մի աղջկա ինչ-որ մի տղու հետ քայլելիս համարում են, որ սիրածն ա, երբ դա պարզապես կամ կուրսեցի ա կամ հին ծանոթ կամ էլ հետաքրքիր զրույցընկեր :
- Մենակ հայերն են պարտքով ինտերնետ նստում …
- Մենակ հայ աղջիկներն են հաճոյախոսությունը վիրավորանքի տեղ ընդունում…
- Մենակ հայերն են մարշուտնու շոֆերին խաչմերուկի մեչտեխը ասում "ստեխ պահի" :-)
- Մենակ հայերնեն թվային ապարատով նկարվելուց հետո էտ նկարվողների խումբը վազում ապարատի մոտ Հլը տեսնեմ ո՞նց դուրս եկա։ Կարծես մի 10 տարի առաջ մարդիկ ոչ նկարվել են ոչել։
- Մենակ հայերը կարող են եռաշերտ անձեռոցիկ գնել ու տանը բաժանել իրարից, որ ավելի շատ անձեռոցիկ ունենան
- Մենակ հայերը անորակ ասֆալտին կասեն «միջազգային ստանդարտով սարքած» ու մեկ-երկու ամիս անց մենակ նույն հայերը նույն ասֆալտի վրայով կմանգան թեյնիկները ձեռքերին, որ այդ «միջազգային ստանդարտով սարքած» ասֆալտի ճեղքերը ծածկեն:
- Մենակ հայ աղջիկները կարող են շենքի տակի խանութ հացի գնալու համար փոխել տնային հագուստը, պճնվել, այնուհետև գնալ
- Մենակ հայերը որ քեֆ են անում, մեծերով մի սեղանի մոտ են նստում, երեխեքի համար էլ մի հատ առանձին փոքր սեղան են քցում
- Մենակ հայ տխեն գիշեր 11:00 ին կզանգի ու կասի բարի որ ապեր ոնցես՞
- Մենակ հայը քնած մարդուն տեխից խանի ու խարցնի Քնածես՞
- Մենակ հայերը կոլայի, արաղի, գարեջրի կրիշկաները կօգտագործեն որպես մոխրաման
- Մենակ հայերը կարան հեռուստացույցի հեռակառավարման վահանկն ու ինչո՞ւ ոչ, հենց հեռուստացույցը պատեն պոլիէթիլային տոպրակով: Իսկ հետո երբ կփչանա, հազիվ թե կֆայմեն որ տաքանալուց էր փչացել:
- Մենակ հայերը «աթոռը վերցրեք, նստեք» ասածին կպատասխանեն «չէ՛, լավ ա» ու միանգամից կվերցնեն աթոռն ու կնստեն
- Մենակ հայ ուսանողներն են, որ ,անգամ արդեն մագիստրատուրան ավարտելու շեմին կանգնած, մեկա պիտի պետական քննության նյութերը քննությունից 2 օր առաջ xerox անեն, հետո էլ այդ 2 օրը գիշեր-ցերեկ պարապեն, որ հասցնեն
- Մենակ հաերը աշխատանքի խրավիրեն բարետես արտաքինով, 20-25 տարեկան, բարձրագույն կրթությամբ, անգլերենի ու կոմպի իմացությամբ հավաքարարների կամ մատուցողների:
- Մենակ հայերն են գետնից բարձր խաղալուց կանգնում չստիկների վրա ու սաղ քուչով գոռում«հորս արև գետնից բարձր եմ»
- Մենակ հայերն են, որ գործի մեջ փող դնելու տեղ կարան «վիզ դնեն»:
- Մենակ հայերը կարան իրանց «մաշնի մագը » գովան, ինչքանել տուֆտա բաս խփի ղղռցնի, մեկա «ապե էսի վերջնա» ու 50 դոլար մագը «ապե դուբայիցա ղրկած ընդե 600 դոլարա:»
- Մենակ հայը կարա նույն շորը փակ խանութից առնի ու ուրդե կանգնի ասի «ապե էս օրիգինալնա, շուկայից չի:»
- Մենակ հայը կարա գոլդ համարը 1000 դրամով առնի, ուզողին ասի «ապե 600 փող եմ տվե, 650-ով կտամ քեզ:»
- Մենակ հայ կոշկակարը կարա 40 համար հագնողին համոզի որ իրա ռազմերը 38նա
- Մենակ հայ տղաներն են, որ երթուղայինի ամենավեևջում նստած մեկ էլ հանկարծ կգոռան "հոպար ջա՛ն ըստեղ մի տեղ հարմարացրա":
- Մենակ հայ աղջիկները տանից դուրս կգան ու միչև առաջին հարկ հասնելը կիսաշրջազգեստները կքաշեն ծնկներից վերև, մի լավ կշպարվեն ու նոր մուտքից դուրս կգան
- Մենակ հայերը ծակ նասկին ու տռուսիկը "տռյապկա" կսարքեն պատուհան մաքրելու համար....
- Մենակ հայ կանայք են, որ տեղ գնալուց դարակի խորքերից նոր կիսագուլպաներ կհանեն ու կտան ամուսնուն որ հագնի, բայց, եթե մինչև այդ ամուսինը նոր կիսագուլպա ուզած լիներ, կասեր, որ չկա
|