Главная » 2012 » Август » 24 » Միհրան Ծառուկյանն ու Մերին արձագանքել են իրենց սիրավեպի մասին լուրերին
 

16:07
Միհրան Ծառուկյանն ու Մերին արձագանքել են իրենց սիրավեպի մասին լուրերին
Օրերս ''Դժվար ապրուստ'' սերիալի դերասանուհի Մերիի ծննդյան տարեդարձն էր: Տոնին ներկա են եղել մտերիմներն ու գործընկերները` Միհրան Ծառուկյանը, Դավիթ Մարդյանը, շոու-բիզնեսի այլ ներկայացուցիչներ:
Լուսանկարներում Միհրանն ու Մերին ռոմանտիկ մթնոլորտում բավականին մտերմիկ զրուցում են:
Հիշեցնենք, որ Մերիի ու Միհրանի սիրավեպի մասին խոսակցությունների բուռն ալիք բարձրացավ այն ժամանակ, երբ սերիալային սիրահարներ Մերին ու Գոռը համբույրի տեսարաններով հանդես եկան ֆիլմում. այնուհետ պարզվեց, որ Մերին Միհրանի հետ աշխատում է երևանյան ակումբներից մեկում: Վերջերս էլ լուրեր էին տարածվել, որ զույգը միասին մեկնել է հանգստի՝ հարևան Վրաստան:

Մերին ''Ես'' ամսագրի թղթակցի հետ զրույցում ասել է, որ չի ցանկանում խոսել այդ մասին: ''Բնական է, որ պետք է խոսեն, սակայն դա իմ անձնականն է. ոչ հերքում, ոչ էլ հաստատում եմ այդ լուրերը. չեմ ցանկանում որևէ մեկնաբանություն տալ այդ մասին'',- պնդել է նա:

Իսկ Միհրանը, ի տարբերություն Մերիի, ''Ես''-ի հետ զրույցում հերքել է լուրի ճշմարիտ լինելը: ''Բնականաբար, էդպիսի բան չկա և կարող եմ ավելացնել, որ չի էլ կարող լինել:


Հավանեցի՞ր, մի հապաղիր LIKE-իր






Категория: Նորություններ | comments: | Просмотров: 953 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 1
0  
1 HEMUSH   (28.08.2012 21:37) [Материал]
MERIN ISKAKAN QADZA,ETE MIHRAN@ ET PARAVAC ORIORDI HET PSAKVAV UREMN MIHRAN@ HASTAT IRA ANUN@ KQCI,

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Вверх
Widget:HTblog