Главная » 2012 » Октябрь » 8 » Միզող ֆրանսիացուն պարտավորեցրել են անձամբ վճարել Google France-ին` անպարկեշտ լուսանկարի համար Կարդացեք ամբողջը: WWW.ARMJAMANC.RU: Միզող ֆրա
 

01:46
Միզող ֆրանսիացուն պարտավորեցրել են անձամբ վճարել Google France-ին` անպարկեշտ լուսանկարի համար Կարդացեք ամբողջը: WWW.ARMJAMANC.RU: Միզող ֆրա
Դատարանը հրաժարվել է բավարարել միզող ֆրանսիացու հայցն ընդդեմ Google France ընկերության: Ավելին, հայցվորին պարտավորեցրել են վճարել պատասխանող կողմի դատական ծասերը: Ինչպես հաղորդում է Lenta.Ru-ն, տղամարդը պետք է Google France -ին 1200 եվրո վճարի: Դատարանն իր որոշումը հիմնավորել է այն փաստով, որ ֆրանսիացու լուսանկարը հրապարակվել է Google Inc. ընկերության կողմից, մինչդեռ նա հայց է ներկայացրել ընդդեմ Google France-ի դուստր ընկերության: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի գյուղական շրջաններից մեկի բնակիչը «հանրհայտ» էր դարձել այն բանից հետո, երբ բնական կարիքը հոգալու պահին արված նրա լուսանկարը տեղադրվել էր Google Street View ծառայությունում: Google Street View ծառայությունը հատուկ մեքենաների վրա տեղադրված տեսախցիկների բլոկի օգնությամբ ֆիքսում է շրջապատկերը` 2,5 մ բարձրությունից, հենց այդ ժամանակ էլ տեսխցիկներն արձանագրել են 50-ամյա ֆրանսիացուն: Թեեւ ծառայության հատուկ սարքը նկարում հայտնված պատահական մարդկանց դեմքերն ու մեքենաների համարները անճանաչելի է դարձնում, այնուհանդերձ, ֆրանսիացին պնդում է, թե գյուղի բնակիչները, որոնց թիվը մոտ 3000 է, իրեն ճանաչել են եւ ինքը ծիծաղի առարկա է դարձել: Որպես բարոյական փոխհատուցում` նա պահանջում էր 10 հազար եվրո: Google-ի ներկայացուցիչներն ավելի վաղ խոստացել էին հեռացնել լուսանկարը, սակայն հրաժարվել էին փոխհատուցումը վճարելուց:

Հավանեցի՞ր, մի հապաղիր LIKE-իր






Категория: Հետաքրքիր է իմանալ | comments: | Просмотров: 960 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Вверх
Widget:HTblog