Главная » 2012 » Ноябрь » 23 » «ՆՈՒՏԵԼԼԱ». պատրաստում ենք տանը
 

23:28
«ՆՈՒՏԵԼԼԱ». պատրաստում ենք տանը
Մեր սիրելի շոկոլադե կրեմի՝ «Նուտելլա»-ի հետևից պետք չէ խանութ գնալ... Համոզվեք, որ այս բաղադրատոմսով տանն էլ կարող եք ստանալ նույն հաճույքը: Հարկավոր է՝

2 հավկիթ,
3 բաժակ շաքարավազ,
2 ճաշի գդալ կակաո,
4 ճաշի գդալ ալյուր,
1 պտղունց վանիլին,
1 բաժակ մանրացված ընկույզ,
1 թեյի գդալ բուսական յուղ,
2 բաժակ կաթ:
Պատրաստման եղանակը.
Հավկիթները լավ հարել շաքարավազի հետ՝ աստիճանաբար ավելացնելով ալյուրը, կակաոն, վանիլինը: Այս ամենը լավ խառնելուց հետո ավելացրեք նաեւ մանրացված ընկույզն ու բուսական յուղը եւ դարձյալ լավ խառնելով՝ ստացեք համասեռ զանգված: Հետո ավելացրեք նաեւ կաթը եւ նորից խառնեք: Ստացված խառնուրդը դրեք թույլ կրակի վրա եւ եփեք մինչեւ թանձրանալը՝ անընդհատ խառնելով: Ահա եւ «Նուտելլա»-ն՝ տնային պայմաններում: Վայելեք այն թարմ հացի շերտերով:

Հավանեցի՞ր, մի հապաղիր LIKE-իր






Категория: Օգտակար | comments: | Просмотров: 1432 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Вверх
Widget:HTblog