23:42 Օգտակար խորհուրդներ | |
Բերանից սոխի հոտ չի գա, եթե խմեք թունդ սուրճ կամ ծամեք սուրճի հատիկ։ Եթե սառնարանի մեջ նեխահոտ է առաջացել, 1-1,5 կգ սև հաց կտրեք և դրեք դարակների վրա։ Հացը փակ սառնարանում մի քանի ժամ պահելուց հետո հոտը կվերանա։ Ծաղիկներն ավելի երկար կդիմանան, եթե դրանց կոթունները հագցնեք մաքրված կարտոֆիլի մեջ Լւ հետո դնեք ջրով լի սկահակում։ Սուրճի բույրը կլավանա Լւ կուժեղանա, եթե աղացած սուրճը եփե– լուց առաջ տաքացնեք և ավելացնեք կերակրի աղի մի քանի բյուրեղիկ։ Մաքրած բանջարեղենը, մանավանդ կտրատած վիճակում, չի կարելի երկար ժամանակ պահել ջրի մեջ (բացառություն է ծաղկակաղամբը), որովհետև նրա մեջ եղած վիտամինները և հանքային աղերը անցնում են ջրին՝ խիստ արժեզրկելով պատրաստվող կերակուրը։ Մաքրած բանջարեղենը չի կարելի երկար ժամանակ պահել նաև առանց ջրի, որովհետև C վիտամինը թթվածնի ազդեցությամբ արագ քայքայվում է։ Թարմ ձուկը պետք է պահել սառը տեղում, նախապես փորը մաքրելուց և թեփուկները հեռացնելուց հետո։ Ձուկը պետք է լվանալ եփե– լուց անմիջապես առաջ։ Ձուկը տապակելիս չի փխրվի, եթե նրա վրա աղ լցնեք տապակելուց 10-15 րոպե առաջ։ | |
Հավանեցի՞ր, մի հապաղիր LIKE-իր
Категория: Օգտակար | comments: |
Всего комментариев: 1 | ||||||||||||||||||||||||||
Block titleBlock title
ПоискՄենք facebook-ումՄենք Vk-ումՄենք Ok-ումՀարցում
Widget:HTblog |