Главная » 2012 » Сентябрь » 17 » Օվկիանոսում 4 ամիս շարունակ դեգերող մարդուն փրկել է շնաձուկը
 

16:32
Օվկիանոսում 4 ամիս շարունակ դեգերող մարդուն փրկել է շնաձուկը

Անհավանական պատմություն է գրանցվել 6 երեխաների հայր մի ճապոնացու հետ, ով չորս ամիս առաջ իր աներձագի հետ 15 մետրանոց ձկնորսական նավակով դուրս է եկել ծով, սակայն ճակատագիրը նախատեսել էր որ նախատեսված մի քանի ժամի փոխարեն այս մարդը 106 օր անցկացներ բաց ծովում՝ կենաց մահու պայքար մղելով։

Աներձագը մահացել է որոշ ժամանակ անց՝ ջրազրկումից, իսկ նրա մահվան հաջորդ օրը հորդառատ անձրև է սկսել, որը և փրկել է վաղաժամկետ մահից մեր հերոսին։ Նա ջուր է հավաքել և սնվել է ձկնորսությամբ։ Այսպես շարունակվել է շաբաթներ շարունակ, մինչև մի օր նա հորիզոնում նշմարել է «Marshalls 203» նավը։
Չնայած գործադրած բոլոր ջանքերին, նավից նրան չեն նկատել և այդ ժամանակ նրան «օգնել է» հսկայական մի սպիտակ շնաձուկ։ Սարսափազդու ծովային գիշատիչը հարձակվել է նավի վրա և իր գրոհներով բրթելով հասցրել է «Marshalls 203»-ի մոտ և անսպասելիորեն հեռացել է։

Նավի վրայից այս ամենին ապշահար եղած ուղևորներից առաջին բանը, որ ուզել է երջանիկ այս ճապոնացին, եղել է ծխախոտը։
Հիրավի, այս դեպքը կոտրում է ծովային տարբեր պատմություններում փրկվողների պատմությունների մասին կարծրատիպերը, որովհետև փաստացի փրկիչի դերում դելֆինները իրենց տեղը զիջեցին շնաձկանը, իսկ կենսատու ջրի կումը փոխարինվեց ծխախոտի ծուխով։


Հավանեցի՞ր, մի հապաղիր LIKE-իր






Категория: Նորություններ | comments: | Просмотров: 826 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Вверх
Widget:HTblog