Главная » 2012 » Октябрь » 20 » Ո՞րն է ամուսնու և կնոջ միջև տարիքային լավագույն տարբերությունը
 

13:59
Ո՞րն է ամուսնու և կնոջ միջև տարիքային լավագույն տարբերությունը
Հաճախ տղամարդիկ ամուսնանում են տարիքով իրենցից փոքր կանանց, իսկ կանայք իրենցից մեծ տղամարդկանց հետ: Սակայն գոյություն ունի՞ արդյոք ամուսնու և կնոջ համար տարիքային օպտիմալ տարբերություն:
Նոր հետազոտությունները ցույց են տվել, որ Ֆինլանդիայում տղամարդիկ պետք է ամուսնանան իրենցից առնվազն 15 տարով փոքր կանանց հետ, որպեսզի առողջ սերունդ ունենան, որը կապրի նվազագույնը 18 տարի:
Գիտնականները այս եզրահանգմանն են եկել ուսումնասիրելով 17-19-րդ դարերում եկեղեցում գրանցված 700 պսակադրության տվյալներ: Արդյունքում կանանց և տղամարդկանց միայն 10 տոկոսի մոտ է առկա եղել օպտիմալ տարիքային տարբերություն, իսկ միջին տարիքային տարբերությունը 3 տարի է եղել:
Շվեդիայում իրականացված ներկայիս հետազոտությունները ցույց են տվել, որ տղամարդկանց համար ավելի լավ է ամուսնանալ 6 տարով իրենցից փոքր կնոջ հետ: Սակայն մասնագետները նշել են, որ ֆինանսական ապահովվածությունն ամենակարևոր գործոնն է կողակցի ընտրության հարցում, իսկ սերն արդեն ոչ մի դեր չի խաղում:
Հ.Գ. Մեծ թե փոքր էական նշանակություն չունի: Կարևորը երջանիկ ու ներդաշնակ ընտանիք կազմելմն է: Թող ընտանեկան անդորրն ու սերը թևածի այդ ընտանիքներում: Ապրեք առողջ մթնոլորտում ու եղեք երջանիկ ...


Հավանեցի՞ր, մի հապաղիր LIKE-իր






Категория: Հետաքրքիր է իմանալ | comments: | Просмотров: 814 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Вверх
Widget:HTblog