Главная » 2012 » Октябрь » 15 » Պայուսակի պարունակությունը` կնոջ բնավորության մասին
 

20:05
Պայուսակի պարունակությունը` կնոջ բնավորության մասին
Կանանց առեղծվածային խառնվածքը միշտ ստիպում է տղամարդկանց անելանելի դրության մեջ ընկնել: Իսկ մինչ նրանք փորձում են գուշակել առեղծվածը, հոգեբանները դրա պատասխանը գտնում են կանանց պայուսակի պարունակության միջոցով:

Գործնական ոճ. այսպիսի պայուսակներում միշտ կարելի է գտնել նոթատետր, թերթ, նաև գրիչներ, այցեքարտեր և այլն: Այս կանայք անկասկած գործնական են, բայց նաև չափից դուրս ինքնավստահ: Երբեմն նրանք զուրկ են լինում հումորի զգացումից: Իսկ հաճախ չեն կարողանում ռեալ գնահատել իրավիճակն ու կյանքին սթափ հայացքով չեն նայում:

Թեթև ոճ. Ինչպեր ասես, որ չկան այս պայուսակում: Ակնոց, դեղամիջոց, օծանելիք, մանիկյուր, բանալիներ, ասեղ-թել ու այդպես շարունակ: Սա պրակտիկ կանանց պայուսակ Է: Այսպիսի կանայք նաև խորամանկ են, խելացի: Բայց նաև շատ բարի են այսպիսի պայուսակի տիրուհիները: Նրանք կարողանում են ելք գտնել յուրաքանչյուր իրավիճակում:

Քաոսային ոճ. անվանումն արդեն խոսում է, թե ինչպիսի պայուսակ է սա: Այս պայուսակը բռնողն ապրում է մի նշանաբանով «խնդիր չկա»: Նրանք նեղացկոտ չեն, կենսուրախ են: Սակայն կարող են անպարտաճանաչ գտնվել, մոռանալ հանդիպման կամ մի կարևոր բանի մասին: Հեշտ են ծանոթանում, շփվում, բայց և հեշտությամբ բաժանվում են:

Օրինակելի ոճ. սա նախորդ ոճի հակապատկերն է: Ինչ հարկավոր է, այստեղ միշտ հեշտությամբ կարելի է գտնել: Պայուսակի գույնն ու ձևն էլ խիստ ոճի մեջ են հիմնականում: Այսպիսի կանայք ակտիվ են, հուսալի: Նրանք ճշտապահ են, զուսպ, ինքնավստահ: Հիանալի կազմակերպչական ջիղ ունեն:

«Հավաքածու». այստեղ կգտնեք օգտագործված տոմսեր, բաղադրատոմսեր, կոճակներ, թերթերից և ամսագրերից կտրատած հատվածներ օգտակար խորհուրդներով, նամակներ, նկարներ և այլն: Այսպիսի պայուսակներ կրող կանայք երազկոտ են, ալարկոտ: Նաև կենցաղային հարցերում պրակտիկ չեն:


Հավանեցի՞ր, մի հապաղիր LIKE-իր






Категория: Հետաքրքիր է իմանալ | comments: | Просмотров: 892 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Вверх
Widget:HTblog